Ինչպես ստեղծել ձևաթուղթ

Ձեր ուսանողների հետ արդյունավետ հաղորդակցությունը սկսվում է լավ մշակված ձևաթղթերից: Ձևաթղթերը նաև հիանալի միջոց են ուսանողներից արձագանքներ հավաքելու համար: 

Ահա թե ինչպես ստեղծել։ Ձևաթղթերի բաժին մուտք գործելու համար հետևեք քայլերին։

Քայլ 1. Կառավարման վահանակ> Մարքեթինգ >Ձևաթղթեր

Եթե արդեն ստեղծել եք ձևաթղթեր, դրանք կցուցադրվեն այստեղ:

Քայլ 2. Սեղմեք «Ստեղծել նոր ձևաթուղթ» կոճակը։

Ինչպես ստեղծել ձևաթուղթ

Քայլ 3. Լրացրեք հիմնական տեղեկատվությունը:

Ինչպես ստեղծել ձևաթուղթ

Պահանջվող դաշտերն են՝

  • Վերնագիր
  • Ավելացրեք նկար
  • Նկարագրություն - ներկայացրեք թե ինչի մասին է լինելու ձևաթուղթը
  • Հեղինակ - ցանկից ընտրեք հեղինակին: Եթե ​ հեղինակ դեռ չեք ստեղծել, սեղմեք «Ստեղծել նոր հեղինակ» կոճակը: Սա կուղղորդի ձեզ հեղինակ ստեղծելու էջ: 

Լրացրեք բոլոր պահանջվող դաշտերը, ապա սեղմեք «Պահպանել» կոճակը: Վերադարձեք ձևաթղթի ստեղծման էջ և կտեսնեք ծանուցում, որը կհուշի ձեզ թարմացնել հեղինակների ցուցակը։

 

Գրանցում չի պահանջվում - Կոճակը ակտիվացնելու դեպքում ուսանողները կարող են լրացնել ձևաթուղթը առանց կայքում գրանցվելու:

Ուղարկել էլեկտրոնային նամակ հաստատումից հետո - Ձեր պատրաստած ձևաթուղթը լրացնելուց և հաստատելուց հետո օգտատերերին կուղարկվի էլեկտրոնային նամակ: Լրացրեք անհրաժեշտ դաշտերը,պահպանեք և առաջ գնացեք:

 

Ինչպես ստեղծել ձևաթուղթ

Էջի տեսակը

Ձևաթուղթը ունի էջի երկու տեսակ:

Ուղղահայաց - Ցուցադրվում են միայն հարցերը։

Կողային - Այս տարբերակում կարող եք ավելացնել տեքստ և ֆայլեր, որոնք 

 

 

Երբ ընտրում եք կողային էջի տեսակը, մանրամասն ներկայացրեք , թե ինչպես կարող են ուսանողները օգտագործել ներկայացված ֆայլերը։

Քայլ 4. Ավելացրեք հարցերը

Մուտքագրեք հարցերը։ Կարող եք ավելացնել տեսանյութ կամ նկար

Ինչպես ստեղծել ձևաթուղթ

Միացրեք Պարտադիր հարց կոճակը, եթե ցանկանում եք ուսանողները պարտադիր պատասխանեն տվյալ հարցին։

Ընտրեք պատասխանի տեսակը։

  • Several choices to answerԸնտրովի
  • Choice of one answer Մեկ ճիշտ պատասխանի ընտրություն
  • Opening options Բացվող
  • Short text Կարճ տեքստ
  • Version with picture Նկարի ընտրություն
  • Long text Երկար տեքստ
  • File answer Վերբեռնել ֆայլ

Ընտրովի պատասխանի դեպքում կարող եք ավելացնել այլ պատասխանի դաշտ, որտեղ ուսանողը կարող է ներկայացնել իր տարբերակը։

Ինչպես ստեղծել ձևաթուղթ

Նոր հարց ավելացնելու համար սեղմեք <Պահպանել և ավելացնել նորը> կոճակը։

Ինչպես ստեղծել ձևաթուղթ

Քայլ 5 Կարգավորումներ

Ստորև ներկայացված են կարգավիճակի հիմնական տարբերակները, որոնցից կարող եք ընտրել:

Սևագիր-Այս տարբերակն ընտրելու դեպքում ձևաթուղթը ակտիվ չի լինի կայքում, բայց կպահպանվի կառավարման վահանակում 

Հրապարակել -Այս տարբերակն ընտրելու դեպքում ձևաթուղթը հնարավոր կլինի օգտագործել կայքի տեսանելի տարբերակում 

Չցուցակված -Ձևաթղթին հասանելիություն կունենան միայն այն մարդիկ, ում Դուք կուղարկեք հղումը։ Ձևաթուղթը չի հայտնվի Ձևաթղթեր բաժնում։

 

«Հաստատել» կոճակի տեքստը

 

Հաջորդ բաժինը SEO (Որոնողական համակարգերի օպտիմալացում) կարգավորումներն է։

Ձևաթղթի SEO վերնագիր -Ձեր ձևաթղթի էջի վերնագիրն է, որը տեսանելի է որոնողական համակարգերում,ինչպես նաև կայքում:

Ձևաթղթի SEO նկարագրություն - Ձեր ձևաթղթի էջի կարճ նկարագրությունն է՝ մեկ-երկու նախադասությամբ։ Սա այն բովանդակությունն է, որ տեսանելի է որոնողական համակարգում (Google, Yandex և այլն)։

   
Վերջին հատվածում կարող եք ջնջել ձևաթուղթը։

Ինչպես ստեղծել ձևաթուղթ

Կարևոր նշում. Եթե ցանկանում եք, որ ուսանողները միանգամից տեսնեն ձևաթղթի հարցերը, այլ ոչ թե վերնագիրը և նկարագրությունը, սեղմեք «Սկսել» կոճակը: Երբ ձևաթղթի հարցերը բացվեն, պատճենեք հղումը և օգտագործեք այն: Այնուամենայնիվ, եթե պատճենեք ընդհանուր URL-ը, ուսանողները նախ կտեսնեն ձևաթղթի անվանումը և նկարագրությունը:

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։