Ինչպես խմբագրել գլխավոր էջը

Գլխավոր էջը ձեր կայքի գլխավոր էջն է: Դա սովորաբար առաջին էջն է, որը տեսնում են կայքի այցելուները: Գլխավոր էջը իր մեջ ներառում է  կայքի ընդհանուր բովանդակության ամփոփ նկարագիրը և այցելուներին թույլ է տալիս արագ մուտք գործել կայքի ամենակարևոր բաժինները:

 

Դուք ցանկացած պահի կարող եք փոփոխել Ձեր գլխավոր էջը, որպեսզի այն լինի տեսողականորեն գրավիչ, լավ կառուցվածքով և օգտագործողի համար հարմար։

 

Հետևեք այս քայլերին՝ գլխավոր էջի կառուցվածքը կամ դիզայնը փոխելու համար:

 

  • Ձեր վահանակից ընտրեք Կայքի կոնստրուկտոր բաժին
  • Սեղմեք Էջեր ենթաբաժինը:

Ձեր բոլոր էջերը, ներառյալ նոր ստեղծած էջերը, ցուցադրվում են այստեղ:


Ինչպես խմբագրել գլխավոր էջը

Այս բաժինը ներառում է հետևյալ գործողությունները՝
 

  • Նախադիտում
  • Դարձնել էջը գլխավոր
  • Խմբագրել էջի տվյալները
  • Խմբագրել էջի դիզայնն ու բովանդակությունը
  • Կրկնօրինակել
  • Ջնջել

Ինչպես խմբագրել գլխավոր էջը

Եթե ցանկանում եք, որ որևէ այլ  էջ լինի գլխավոր էջը, սեղմեք աջ կողմում գտնվող «տուն» պատկերակին:


Ինչպես խմբագրել գլխավոր էջը

Գլխավոր էջը խմբագրելու համար սեղմեք նշված նշանին։


Ինչպես խմբագրել գլխավոր էջը

Դուք կուղղորդվեք էջի կոնստրուկտոր, որը բաղկացած է մի քանի մասից։


Ինչպես խմբագրել գլխավոր էջը

Ձախ հատվածում կտեսնեք տարբեր սարքավորումները, որոնք նախատեսված են կայքի դիզայնը օպտիմալացնելու համար։

 

Մաքրել Cache-ը ջնջում է վերջին կատարած փոփոխությունը բերելով նախնական վիճակի։

Ինչպես խմբագրել գլխավոր էջը
 

 

 

Ինչպես խմբագրել գլխավոր էջը
  1. Ձեր էջը տարբեր սարքերում դիտելու համար պարզապես ընտրեք դրանցից մեկը՝ վեբ/պլանշետ/բջջային հեռախոս:
  2.  Վերադառնալ կոճակը Ձեզ հետ է տանում էջերի ցանկ 
  3. Մաքրել քեշը ջնջում է բոլոր փոփոխությունները, որոնք չեն պահպանվել: Պահպանել կոճակը պահպանում է Ձեր կատարած փոփոխությունները 
  4. View components կոճակը թույլ է տալիս տեսնել էլեմենտների չափերն ու լուսանցքները 
  5. Նախադիտումը թույլ է տալիս ստուգել էջի տեսքը հրապարակելուց առաջ
  6. Full-size կոճակը թույլ է տալիս աշխատել ամբողջ էկրանով 
  7. Undo/Redo այս պատկերակները հետ և առաջ են տալիս գործողությունները
  8. Խմբագրել կոդը. այստեղ Դուք կարող եք տեսնել էջի կոդերը: Զգուշացում. Խնդրում ենք մի ջնջեք կամ ավելացրեք կոդերի սկրիպտներ, եթե ծանոթ չեք դրանց: 
  9. Class-ը թույլ է տալիս աշխատել էլեմենտների class-ների հետ 
  10. Էլեմենտների կարգավորումները թույլ են տալիս կարգավորել ընտրված էլեմենտների գործողությունները:
  11.  Ցույց է տալիս էջի layer-ներ

Նոր էլեմենտ ավելացնելու համար պարզապես սեղմեք նրա վրա և սեղմած պահած տեղադրեք էջի այն հատվածում, որտեղ ցանկանում եք տեղադրել։

 

Իսկ արդեն էջի էլեմենտները խմբագրելու համար սեղմեք տվյալ վանդակի,տեքստի կամ նկար վրա և խմբագրեք։


Ինչպես խմբագրել գլխավոր էջը

Սլաք նշանը նշում է տվյալ բոքսին հաջորդող վանդակը,

 

Հաջորդ նշանը թույլ է տալիս ամբողջությամբ նշել տվյալ բոքսը և տեղափոխել այն։

 

Դուք կարող եք պատճենել կամ ջնջել նշված բոքսը։ Մի մոռացեք վերջում սեղմել Պահպանել կոճակը, որպեսզի Ձեր փոփոխությունները չկորչեն:

 

Կարևոր նշում. Եթե որոշեք եք փոխել կայքի դիզայնը, ամբողջ բովանդակությունը և բոլոր ստեղծված էջերը կջնջվեն։


 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։