Ինչպես ավելացնել լոգոն և ֆավիկոն

 

Երբ ընտրում եք Ձեր կայքի դիզայն, գույները սովորաբար սահմանվում են ավտոմատ կերպով: Այնուամենայնիվ, Դուք միշտ հնարավորություն ունեք փոփոխել կայքի գույնը, վերնագրի կամ կոճակի գույները:


Կարևոր նշում․ Կարող եք փոփոխել չխմբագրվող էջերի միայն կոճակի գույները (օրինակ՝լայվ դասերը, դասընթացները, պրոդուկտները և այլն): Դուք կարող եք փոխել խմբագրվող էջերի կոճակների գույները հենց կայքի կոնստրուկտորից։


Ձեր նախընտրած գույները սահմանելու համար հետևեք այս պարզ քայլերին.

  1. Կառավարման վահանակից ընտրեք Կայքի կոնստրուկտոր բաժին
  2. Հետո Կայքի բրենդինգ

Այստեղ դուք կարող եք տեսնել «Կայքի լոգո և favicon» բաժինը:

 

Ինչպես ավելացնել լոգոն և ֆավիկոն

 

Իսկ ներքևում կարող եք փոփոխել լոգոյի չափսերը։

 

Ինչպես ավելացնել լոգոն և ֆավիկոն
Նկատի ունեցեք, որ նկարի չափսերը պետք է լինեն 160 x 40px։

 

Ձեր ֆավիկոնի չափսերը պետք է լինեն 32 x 32px: Նախապես համոզվեք, որ վերբեռնվող նկարները օպտիմիզացված են՝նշված չափումների համաձայն:

 

Կարևոր նշում․ Աջակցվող ձևաչափերն են ՝ JPG, PNG և SVG:


Վերբեռնեք Ձեր նախընտրած նկարները և սեղմեք պահպանել։ Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոխել դրանք։


Բրենդինգ բաժինը նաև թույլ է տալիս փոխել կայքի անունը։ 

 

  • Եթե դեռ չեք ավելացրել լոգո, ապա կայքի անունը կհայտնվի որպես լոգո։ Նկատի ունեցեք, որ Ձեր կայքի անունը ավտոմատ կերպով կկրճատվի, եթե այն չափազանց երկար լինի:

 

Կարևոր նշում. Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոխել կայքի անունը: Այնուամենայնիվ, սա չի արտացոլվի ենթադոմենի վրա, քանի որ այն մնում է նույնը: (Երբ գրանցվում եք, համակարգը ստեղծում է ենթադոմեն՝ հիմնվելով Ձեր ընտրած անունի վրա):

 

  • Փոխել կայքի գույները,վերևի մենյուն և կայքի կոճակները

Փոփոխված գույները կհայտնվեն միայն դասընթացները, պրոդուկտներ և այլ չխմբագրվող էջերում, քանի որ այդ էջերի դիզայնը չի փոխվում: Իսկ խմբագրվող էջերը արդեն կարող եք փոփոխել կայքի կոնստրուկտորից։ 

 

FAQ

 

Ի՞նչ անել, եթե իմ լոգոն ավելի մեծ/փոքր է: 

 

Որպեսզի լոգոն կատարյալ տեղավորվի, համոզվեք, որ այն համապատասխանում է նշված ստանդարտներին՝ 160 x 40: Եթե ձեր նկարը չհաջողվի վերբեռնել, մի անհանգստացեք: Ստուգեք չափսերը և խմբագրեք այն։ Կարող է պատահել, որ Ձեր լոգոն չափազանց շատ դատարկ տարածություն է պարունակում շուրջը: Կտրեք ավելորդ հատվածները և նորից վերբեռնեք։

 

Իմ լոգոն չի երևում: Ի՞նչ կարող եմ անել

Համոզվեք, որ վերբեռնել եք ճիշտ լոգոյի ձևաչափը: Այս պահին աջակցվող ձևաչափերն են՝ JPG, PNG և SVG: 
 

Ֆոնի գույնը թույլ չի տալիս, որ իմ լոգոն ցուցադրվի: Ի՞նչ կարող եմ անել

Որպեսզի Ձեր լոգոն տեսանելի լինի ցանկացած ֆոնի գույնի և դիզայնի վրա, ավելացրեք նաև սպիտակ լոգոն: 

Ինչպես ավելացնել լոգոն և ֆավիկոն

 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար