Բարի գալուստ կայքի կոնստրուկտորի ուղեցույց: Ձեր պրոֆեսիոնալ կայքի հետ ճանապարհորդությունը սկսվում է այն պրոֆեսիոնալի պես նախագծելով:
Էջի կոնստրուկտորում հայտնվելու համար անհրաժեշտ է՝

Եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք ձևավորել Ձեր լենդինգ էջերը ընդամենը մի քանի պարզ և արագ քայլերով: Նախքան ներկացնելը, եկեք տեսնենք, թե ինչ հնարավորություններ ունենք այստեղ:

Դուք կարող եք հեշտությամբ ավելացնել նոր էլեմենտ՝ սեղմելով էջի կապույտ + նշանին:

Կամ յուրաքանչյուր բաժնից հետո տեղակայված + նշանին:

Այստեղ կարող եք ավելացնել հետևյալ բաժինների էլեմենտներ՝

Որևէ բաժին ավելացնելու համար պարզապես սեղմեք դրա վրա, և այն կհայտնվի էջում:

Բաժինը ավելացնելուց հետո կարող եք սկսել այն փոփոխել՝ փոխելով տեքստերը, պատկերները և այլն: Երբ ընտրեք էլեմենտը աջ կողմում, կտեսնեք կարգավորումների դաշտը, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել:

Այս տարրերը թույլ են տալիս ընտրել Ձեր նշած էլեմենտի վերևում գտնվող էլեմենտը, պատճենել կամ ջնջել այն:

Կոճակին հղում ավելացնելու համար պարզապես սեղմում և ակտիվացնում եք կոճակի էլեմենտը՝ համոզվելով, որ դրա վրա տեսնում եք Link վերնագիրը, այնուհետև սեղմեք կարգավորումների նշանին և ավելացրեք հղումը Href դաշտում:
Եթե Ձեր կայքը example.com է, իսկ հղումը, որը ցանկանում եք ավելացնել, example.com/courses է Href դաշտում, կարող եք ավելացնել միայն /courses: Բայց եթե հղումը արտաքին է, տեղադրեք ամբողջ հղումը https://exampletest.com

Դուք ազատ եք փոխել մեր առաջարկած դիզայնի ցանկացած էլեմենտ: Եթե ցանկանում եք փոխարինել նկարը, կրկնակի սեղմեք նկարի վրա։ Այստեղ կբացվի այս պատուհանը, որտեղ Դուք կարող եք բերել ֆայլերը և սեղմել ներբեռնված նկարի վրա:

Նույն տեղում կտեսնեք փոխված նկարը։

Նշում․
Սա կոնստրուկտորի վերջնական տարբերակը չէ. այս պահին ավելացնում ենք ավելի շատ հնարավորություններ։
Շնորհակալություն համբերության և ըմբռնման համար։
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։
©2026 Uteach Բոլոր իրավունքները պաշտպանված են