BLACK FRIDAY OFFER!

$125 monthly * (Save $2410)

*paid annually

Learn more

Ինչպես ավելացնել custom code էջի կոնստրուկտորում

Եթե ցանկանում եք փոփոխել Ձեր կայքի դիզայնը, կամ ավելացնել այնպիսի էլեմենտ,որը չկա մեր առաջարկած դիզայնի նմուշներում,Uteach-ը հնարավորություն է տալիս ավելացնելու custom կոդեր Ձեր կայքում։ Ահա, թե ինչպես կարող եք ավելացնել custom code էջի կոնստրուկտորի միջոցով։ 

Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ Դուք պետք է լավ պատկերացնեք  և տիրապետեք կոդավորման սկզբունքներին։

Հետևեք այս քայլերին՝

  • մուտք գործեք կառավարման վահանակ
  • հետո, Կայքի կոնստրուկտոր > Էջեր
  • Ընտրեք էջը և սեղմեք խմբագրել կոճակը,որն ուղղորդելու է Ձեզ էջի կոնստրուկտոր։

Վերևի մենյուից սեղմեք «Խմբագրել կոդը» նշանին։

 

Մեջտեղի հատվածում կբացվի այս պատուհանը։ Անհրաժեշտ տարածքում տեղադրեք Ձեր կոդը։ Համոզվեք, որ կոդը լավ կառուցված է և չունի սխալներ: Ավելացրեք կոդը այնտեղ և սեղմեք «Import»:

 

Կոդը տեղադրելուց հետո ստուգեք Ձեր փոփոխությունները՝ տեսնելու, թե ինչպես են դրանք հայտնվում կայքում: Մանրակրկիտ փորձարկեք ՝ համոզվելու համար, որ այն գործում է այնպես, ինչպես նախատեսված է և չի խախտում կայքի դիզայնը կամ ֆունկցիոնալությունը:

Եթե կոդը չի աշխատում այնպես, ինչպես ակնկալվում էր, ուշադիր ստուգեք, հնարավոր է JavaScript-ում բացակայում են ստորակետերը կամ սխալ HTML թեգերը: Օգտագործեք տարբեր գործիքները՝ խնդիրները հայտնաբերելու և շտկելու համար:

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։