Ինչպես փոխել վերևի մենյուի գույնը

Երբ ընտրում եք Ձեր կայքի դիզայն, գույները սովորաբար սահմանվում են ավտոմատ կերպով: Այնուամենայնիվ, Դուք միշտ հնարավորություն ունեք փոփոխել կայքի գույնը, վերնագրի կամ կոճակի գույները:


Կարևոր նշում․ Կարող եք փոփոխել չխմբագրվող էջերի միայն կոճակի գույները (օրինակ՝լայվ դասերը, դասընթացները, պրոդուկտները և այլն): Դուք կարող եք փոխել խմբագրվող էջերի կոճակների գույները հենց կայքի կոնստրուկտորից։


Հետևեք այս քայլերին վերևի մենյուի գույնը խմբագրելու համար:

  1. Կառավարման վահանակից ընտրեք Կայքի կոնստրուկտոր բաժին
  2. Հետո Կայքի բրենդինգ 

Ներքևի հատվածում կտեսնեք Վերևի մենյու գույներ բաժինը։ Ընտրեք Ձեր ցանկացած գույնը և սեղմեք պահպանել։

 

Ինչպես փոխել վերևի մենյուի գույնը
 

Երբ փորձեցիք մի քանի տարբերակ և չգտաք Ձեր նախընտրած գունային համակցությունը,սեղմեք «Վերականգնել» կոճակը՝ նորից սկսելու համար:

 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար