Թեստերը արդյունավետ և հետաքրքիր միջոց են ուսանողների գիտելիքները ստուգելու և նրանց հետ շփվելու համար։
Հետևեք ստորև նշված քայլերին՝ Ձեր ուսանողներին լիարժեք ուսուցման փորձ ապահովելու համար:
Այս բաժնում կտեսնեք ստեղծված թեստերի ցանկը, վերնագրերը, հեղինակներին, ժամկետները, կարգավիճակը (սևագիր/հրապարակված/մասնակի փակ/փակ),ստեղծման ամսաթիվը և գործողությունները:
Թեստերի բաժնում ներառված գործողությունները հետևյալն են.
Նոր թեստ ստեղծելու համար սեղմեք «Ստեղծել նոր թեստ» կոճակի վրա
Թեստի հիմնական նկարագրություն
Դուք պետք է անցնեք 3 քայլ՝ նոր թեստ ստեղծելու համար։
1-ին քայլում լրացրեք ՝
Ստորև կարող եք տեսնել մի քանի կոճակներ, որոնք թույլ են տալիս փոփոխել թեստերը։
Սահմանեք «Անցողիկ միավոր» տոկոսներով, որը նվազագույն շեմն է։ Այն հաղթահարելու դեպքում ուսանողը կհամարվի թեստը հաջողությամբ անցած։
Ընտրեք հեղինակին կամ ստեղծեք պրոֆիլը՝ սեղմելով համապատասխան հղմանը,որը Ձեզ ուղղորդելու է պրոֆիլի ստեղծման էջ։ Լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը,պահպանեք և սեղմեք ստրորև պատկերված նշանին, առանց էջը փակելու դաշտը թարմացնելու համար։
Պահպանե՛ք և անցեք առաջ։
Հարցեր
Ոչ ավտոմատ ստուգման դեպքում Դուք պետք է ստուգեք ուսանողների արդյունքները, իսկ հարցերում կարող եք ներառել պատասխանների հետևյալ տեսակները:
2-րդ քայլում լրացրեք հարցերը։
Ընտրեք թեստի հարցերի տեսակներից մեկը և տեսեք պատասխանների դաշտերը, որտեղ հնարավորություն ունեք հարցին ,աուդիո, նկար կամ տեսանյութ ավելացնել:
Այնուհետև Դուք պետք է լրացնեք պատասխանները, սահմանեք ճիշտ պատասխանը կամ ավելացնեք նորերը:Դուք կարող եք ջնջել պատասխանը՝ պարզապես սեղմելով «Ջնջել» նշանի վրա:
Նոր հարց ավելացնելու համար սեղմեք «Պահպանել և ավելացնել նորը» կոճակը:
Երբ ամեն ինչ պատրաստ է, սեղմեք «Պահպանել և շարունակել» կոճակը:
Թեստի ավտոմատ ստուգման տեսակի դեպքում համակարգը ստուգում է ուսանողների թեստի պատասխանները։
Իսկ հարցերում կարող եք ներառել պատասխանների հետևյալ տեսակները՝
Կարևոր նշում. ավտոմատ ստուգմումը աշխատում է միայն հարցերի այն տեսակների հետ, որոնց համար կարող եք նշել ճիշտ պատասխանը: Այսպիսով, երբ ընտրում եք կարճ, երկար կամ ֆայլի հարցերի տեսակները, համակարգը չի կարող ասել՝ պատասխանները ճիշտ են, թե սխալ: Այսպիսով, այն չի կարողանա ավտոմատ կերպով ստուգել և ցույց տալ արդյունքները հենց տեղում:
Կարգավորումներ - Քայլ 3-րդ
Երրորդ քայլում Դուք ընտրում եք Ձեր դասընթացի կարգավիճակը և գրում SEO մանրամասները։
Կարգավիճակի համար Դուք ունեք 3 տարբերակ.
Ակտիվացնելով այս կոճակը Ձեր թեստի հարցերը ամեն անգամ կհայտնվեն խառը հերթականությամբ։
SEO հատվածը բաղկացած է 3 մասից՝
Մետա վերնագիր – Ձեր էջի վերնագիրն է։ Օրինակ, եթե Ձեր թեստը վերնագրել եք “անգլերեն սկսնակների համար, այստեղ կարող եք գրել “անգլերենի թեստ սկսնակների համար։
Մետա նկարագրություն - Սա Ձեր էջի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում և դասակարգվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։
Մետա բանալի բառեր - հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում կամ այլ որոնողական համակարգերում։ Օրինակ կարող են փնտրել “անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում” և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ արտահայտությունները, որոնք մարդիկ կարող ենք օգտագործել Ձեր կուրսը փնտրելիս։
Այստեղ կարող եք տեսնել նաև «Ջնջել թեստը» կոճակը: Հաշվի առեք, որ Դուք կարող եք ջնջել թեստը, բայց թեստն անցած ուսանողները կշարունակեն հասանելիություն ունենալ թեստի իրենց արդյունքներին։
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։
©2023 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են