Website, Branded App, Coaching,
Setup & Personal Consulting
$125 monthly * (Save $2410)
*paid annually
Քանի որ հեռավար ուսուցումը շարունակում է անհրաժեշտություն լինել, live դասերը դարձել են ուսանողներին ներգրավվելու և կապ հաստատելու հզոր գործիք:
Live դաս ստեղծելու համար անհրաժեշտ է՝
Live դասի գործողությունները ներառում են.
Նախ ընտրեք live դասի տեսակը՝
Օնլայն դասի դեպքում պետք է ընտրեք տեսազանգի հավելվածները, ինչպիսիք են՝
Եթե ընտրել եք այս տարբերակը, ապա պետք է ավելացնեք Հասցե դաշտը։
Հիբրիդային տեսակը ընտրելու դեպքում նշում եք տեսազանգի հավելվածի հղումը և ֆիզիկական հասցեն։
Այս տեսակը ընտրելու դեպքում դասի տեսակը կարող եք որոշել 2-րդ քայլում։ Ընտրելու համար սեղմեք խմբագրել նշանին, ընտրեք դասի տեսակը և հեղինակին, ավելացրեք ամսաթիվը,վերնագիրը, նկարագրությունը։
Ավելացրեք դասընթացի համար նկար- Առաջարկվող չափսեր։ 760x420px
Լրացրեք Live դասի մանրամասները։
Դասի անվանում - գրեք դասի անվանումը
Խոսնակի անունը- Եթե չկա, սեղմեք ավելացնել, այն կվերահասցեավորվի դեպի հեղինակի պրոֆիլի ստեղծման էջ, ստեղծելուց հետո հետ վերադարձեք հետ «Ընդհանուր տեղեկություններ» էջ, որի ցուցակում արդեն կգտնեք Ձեր ավելացրած հեղինակին:
Օպտիմալացված հղում - հղումը ավտոմատ կերպով կստեղծվի գրված վերնագրի հիման վրա: Դուք կարող եք խմբագրել այն, եթե ցանկանում եք: Փոփոխությունները պահպանելուց հետո Դուք այլևս չեք կարողանա խմբագրել այն։
Նկարագրություն - ավելացրեք մի քանի բառ այն մասին, թե ինչ է ներառելու Ձեր դասը
Ինչ կսովորես այս դասից - մանրամասնեք դասի ընթացքում քննարկվելիք կետերի մասին:
Անվճար - Ակտիվացնելով այս ֆունկցիան ՝ Ձեր դասընթացը կլինի անվճար և հասանելի ձեր կայքի բոլոր այցելուների համար:
Գինը - մուտքագրեք դասի գինը
Հին գին - լրացրեք այս վանդակը, եթե ցանկանում եք զեղչ անել
Մասնակիցների թիվը - Գրեք մասնակիցների առավելագույն քանակ, որից հետո live դասի գրանցումը կփակվի սահմանված թվին հասնելուց հետո: Եթե ոչինչ չգրեք, կարող են գրանցվել անսահման թվով ուսանողներ։
Սահմանեք գիտելիքի մակարդակը (սկսնակ/միջին/բարձր),որը կօգնի Ձեր օգտատերերին կողմնորոշվել դաս ընտրելիս։
Դասերի հաճախականություն
Դուք ունեք 4 տարբերակ.
Մեկ օր ընտրելու համար կատարեք հետևյալ քայլերը.
Ամեն օրվա համար մուտքագրեք՝ մեկնարկի և ավարտի ամսաթիվը և մեկնարկի / ավարտի ժամը։
Շաբաթական - ընտրեք աշխատանքային օրերը, մեկնարկի և ավարտի ամսաթվերը դրանց մեկնարկի և ավարտի ժամերով:
Անհատական - Դուք կարող եք ընտրել որոշակի ամսաթիվ՝ ընտրելով Ձեր ուզած օրերը և լրացնելով բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
Ներքևում Թաքցնել ամսաթվեր կոճակն է։ Ակտիվացնելով այս ֆունկցիան ՝ կարող եք թաքցնել դասի ամսաթվերը։
Համոզվեք, որ որևէ բան բաց չեք թողել և սեղմեք Պահպանել կոճակը:
2-րդ քայլում «Դասի նյութերն» են:
Ձեր դասին՝ նյութեր կամ տնային առաջադրանքներ ավելացնելու համար, սեղմեք ամսաթիվ դաշտին։
Ամսաթվերը խմբագրելու և նյութեր ավելացնելու համար պարզապես սեղմեք «Դասի նյութերին»:Դուք կարող եք ավելացնել տեքստեր, վերբեռնել տեսանյութ կամ ավելացնել տեսանյութի URL, և կցել ֆայլեր։
Տնային առաջադրանքը կցելու համար՝ սեղմեք ավելացնել տնային աշխատանք կոճակը, ավելացրեք տեքստ, վերբեռնեք տեսանյութ կամ տեղադրեք Youtube-յան տեսանյութի URL-ը, կցեք ֆայլեր, թեստեր և լրացրեք առաջադրանքի համար անհրաժեշտ բոլոր դաշտերը:
Նոր դասի օր ավելացնելու համար սեղմեք ներքևում գտնվող “Ավելացնել դասի օր” կոճակին։
Երրորդ քայլը live դասերի ստեղծման կարևոր մասերից մեկն է: Այստեղ Դուք ունեք երեք տարբերակ՝ նրանց հրավիրելու համար:
1-ին. կարող եք կցել նրանց էլ․ փոստի հասցեները (այստեղ կհայտնվեն միայն գրանցված օգտվողների էլ. հասցեները)
2-րդ. կարող եք նախապես խումբ ստեղծել և պարզապես ընտրել խումբը։ Եթե դուք մոռացել եք խումբ ստեղծել, ապա կարող եք ստեղծել այն՝ նշելով համապատասխան կոճակը։
3-րդ. Դուք կարող եք կցել այլ էլ․ փոստի հասցեներ (այստեղ կարող եք ավելացնել այն ուսանողներին, ովքեր դեռ գրանցված չեն Ձեր կայքում)
Եթե ցանկանում եք ստեղծել խումբ հենց տվյալ դասի մասնակիցների համար, ապա կարող եք ստեղծել այն՝ նշելով համապատասխան կոճակը։
Նկատի ունեցեք, որ live դասը հրապարակելուց հետո, հետագա փոփոխությունների դեպքում, միշտ կարող եք տեղեկացնել Ձեր ուսանողներին այդ մասին՝ ակտիվացնելով «Ուղարկել ծանուցում» հրամանը։
4-րդ և վերջին քայլին սահմանեք կարգավիճակ Ձեր live դասի համար։
Դուք ունեք ընտրության 4 տարբերակ.
Վճարումից հետո ուղղորդման հղում
Տեղադրեք այն էջի լինկը, որտեղ ցանկանում եք ուղղորդել Ձեր հաճախորդներին վճարումը հաջողությամբ կատարելուց հետո:
Ձեր դասընթացը որոնողական համակարգերին ավելի տեսանելի դարձնելու համար անպայման լրացրեք SEO մանրամասները։
Այս հատվածը բաղկացած է 3 մասից՝
Դասի SEO վերնագիր – Ձեր էջի վերնագիրն է։ Կարող եք վերցնել հենց այդ դասընթացի վերնագիրը։
Դասի SEO նկարագրություն - Սա Ձեր էջի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում և դասակարգվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։
Մետա հիմնաբառեր- հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում կամ այլ որոնողական համակարգերում։ Օրինակ կարող են փնտրել «անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում» և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ արտահայտությունները, որոնք մարդիկ կարող ենք օգտագործել Ձեր դասը փնտրելիս։
Վերջում Դուք կարող եք տեսնել Ձեր ստեղծած դասընթացի հիմնական տեսքը՝ սեղմելով կայքի աջ անկյունում գտնվող նախադիտման կոճակը:
Երբ համոզվեք, որ ամեն ինչ կարգին է, սեղմեք հրապարակել կոճակը:
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։
©2024 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են