Ինչպես ստեղծել բաժանորդագրություն

 

Կարևոր նշում. Բաժանորդագրությունից օգտվելու համար պետք է ունենալ Stripe հաշիվ կամ ունենաք իրավաբանական հաշվերհամար և ակտիվացնեք vPos Ամերիաբանկում:

 

Բաժանորդագրության մոդելը Ձեր դասընթացները վաճառելու լավագույն միջոցներից մեկն է: Այստեղ կարող եք ներառել Ձեր վիդեոդասերը, live դասերը  և պրոդուկտները: 

 

Բաժանորդագրություն ստեղծելու համար անհրաժեշտ է

 

  1. Մուտք գործել կառավարման վահանակ > Մարքեթինգ > Բաժանորդագրություն
  2. Սեղմեք “Ստեղծել նոր բաժանորդագրություն”

Ինչպես ստեղծել բաժանորդագրություն
 

1-ին բաժնում անհրաժեշտ է լրացնել ընդհանուր տեղեկություններ բաժանորդագրության մասին։

Ինչպես ստեղծել բաժանորդագրություն
 

  • Ավելացրեք վերնագիրը
  • Լրացրեք նկարագրության դաշտը
  • Սահմանեք գինը: Եթե ցանկանում եք զեղչել, սահմանեք նաև Հին գինը։
  • Վճարման միջակայք - Հասանելի են հետևյալ տարբերակները՝ Ամսական, 3 ամիս, 6 ամիս և Տարեկան:
  • Նշեք անվճար փորձարկման օրերի քանակը 
  • *Կրեդիտ քարտ հարկարվոր չէ: Եթե միացնեք այս կոճակը, օգտատերերը ստիպված կլինեն կցել քարտը նախքան անվճար փորձաշրջանը սկսելը:

Ինչպես ստեղծել բաժանորդագրություն
 

Այս բաժնում ընտրելու եք վիդեոդասերը, և պրոդուկտները՝ նշելով փոքրիկ վանդակը։ Ուս․նյութերը պետք է ստեղծվեն նախօրոք։ Անվճար, փակ կամ սևագիր նյութերը չեն կարող ներառվել բաժանորդագրությունում։


Ինչպես ստեղծել բաժանորդագրություն

Կարգավորումներ
 

Սա բաժանորդագրության կարգավիճակ ընտրելու քայլն է, որից հետո այն  կհրապարակվի։

 

Սևագիր - ընտրեք այս տարբերակը, եթե այն դեռ պատրաստ չէ գնման:

Հրապարակված - ընտրեք այս տարբերակը, որպեսզի ուսանողները կարողանան գնել և տեսնել այս բաժանորդագրության բովանդակությունը: 

 

Իսկ ներքևում կարող եք ջնջել տվյալ բաժանորդագրությունը։

 

Ավարտելուց հետո սեղմեք ներքևում գտնվող Հրապարակել կոճակը:

 

Բաժանորդագրությունը հրապարակելուց հետո մի մոռացեք ակտիվացնել այս գործառույթի համար անհրաժեշտ էլ. հաղորդագրությունները: 

 

Դրանք կարգավորելու համար անհրաժեշտ է ՝

 

  • մուտք գործել կառավարման վահանակ > Կարգավորումներ > Էլ․ հասցեի կարգավորումներ
  • Ընտրեք բաժանորդագրություն և ակտիվացրեք անհրաժեշտ նամակները

 

Հաղորդագրությունները տարբեր դեպքերի համար են, որոնք ուղարկվում են կայքի ադմիններին, երբ ուսանողները

 

  • Գնում կամ չեղարկում են բաժանորդագրությունը

Իրենց հերթին ուսանողները կարող են հաղորդագրություններ ստանալ, երբ

 

  •  նրանք հաջողությամբ գնում կամ չեղարկում են բաժանորդագրությունները
  • նրանք ստանում են կամ կորցնում են բաժանորդագրության հասանելիությունը
  • նրանց վճարումը հաջողությամբ կատարվել կամ մերժվել է


FAQ

Ինչո՞ւ ես չեմ կարող բաժանորդագրություն ստեղծել: 

Որպեսզի կարողանաք օգտագործել այս գործառույթը, նախ պետք է միացնեք Ձեր Stripe հաշիվը: