Ինչպե՞ս ստեղծել կատեգորիա

Վիդեոդասերի ստեղծումը համարվում է հիանալի միջոց լսարանին կրթելու և ներգրավելու համար։ Uteach-ը հնարավորություն է տալիս Ձեզ բաժանելու դասընթացները ըստ կատեգորիաների։

Ձեր դասընթացներին կատեգորիաներ ավելացնելու համար հետևեք ստորև նշված քայլերին։

  • Մուտք գործեք Ձեր կառավարման վահանակ > Ուսուցման բովանդակություն > Դասընթացներ 
  •  Սեղմեք Կատեգորիաներ կոճակը
Ինչպե՞ս ստեղծել կատեգորիա

 

Այնուհետև սեղմեք Ստեղծել դասընթացի նոր կատեգորիա։

Ինչպե՞ս ստեղծել կատեգորիա

Ավելացրեք կատեգորիայի անունը և սեղմեք Պահպանել։

 

 

Ինչպե՞ս ստեղծել կատեգորիա

 

Դրանք ավելացնելուց հետո ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Ինչպե՞ս ստեղծել կատեգորիա

 

Ձեր հաջորդ քայլը կլինի դասընթացների խմբագրումը՝ ավելացնելով արդեն ստեղծված կատեգորիաները:

Ինչպե՞ս ստեղծել կատեգորիա

 

Կատեգորիաները կայքում ցույց տալու և ակտիվացնելու համար Դուք պետք է ակտիվացնեք Դասընթացի ֆիլտրում դաշտը։

Դա անելու համար հետևեք նշված ճանապարհին՝

Կառավարման Վահանակ> Կարգավորումներ>Ընդհանուր կարգավորումներ>Դասընթացի ֆիլտրում

Ինչպե՞ս ստեղծել կատեգորիա

Ակտիվացումից հետո անցեք Ձեր Դասընթացների էջ և ստուգեք, թե ինչպես այն հասանելի կլինի ուսանողների համար:

Ձախ մասում ուսանողները կարող են ՝

  • Որոնել դասընթացի անունը
  • Տեսնել միայն անվճար դասընթացներ
  • Տեսակավորել դրանք ըստ գնի, կատեգորիաների, հեղինակների 
  • Ջնջել կիրառած ֆիլտրերը
Ինչպե՞ս ստեղծել կատեգորիա

 

Բացի այդ, նրանք կարող են դասակարգել դասընթացները ըստ՝

  • նախնականի
  • գնի (ցածրից բարձր )
  • գնի (բարձրից ցածր)
  • ամենաշատ գնվածների 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։