BLACK FRIDAY OFFER!

$125 monthly * (Save $2410)

*paid annually

Learn more

Ինչպես ստեղծել ֆիզիկական պրոդուկտ

Ուսուցման հարթակը հարմար է ոչ միայն վիդեոդասերի և լայվ դասերի վաճառքի և ստեղծման, այլ նաև պրոդուկտներ վաճառելու համար։

 

Պրոդուկտ ստեղծելու համար անհրաժեշտ է ՝ 

 

  • Մուտք գործել կառավարման վահանակ
  • Ընտրել Պրոդուկտները բաժինը 
  • Սեղմել Ավելացնել նոր պրոդուկտ կոճակը 

Ինչպես տեսնում եք, կան երկու տեսակի պրոդուկտներ՝ թվային և ֆիզիկական։ 

Ֆիզիկական պրոդուկտը ընտրելու դեպքում ընտրեք համապատասխան դաշտը։ 

Ինչպես ստեղծել ֆիզիկական պրոդուկտ 

Լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը։ 

 

Վերնագիր

Ընտրեք կատեգորիան

Գլխավոր նկար- Նկարի առաջարկվող չափսեր՝ 862 x 1058 px

Նկարագրություն- Մի քանի բառով նկարագրեք պրոդուկտը,որպեսզի գնորդները կարողանան հստակ պատկերացում կազմել, թե ինչ են գնելու։։

Առկա է- նշեք, թե քանի հասանելի ապրանք ունեք

Պրոդուկտի տեսանյութ- Ցանկության դեպքում վերբեռնեք տեսանյութը։

Արժեքը / Հին գին կամ Անվճար
 

Սեղմեք «Պահպանել» կոճակը և շարունակեք:

 

5. Հաջորդիվ, Դուք կուղղորդվեք Կարգավորումների բաժին:

Ինչպես ստեղծել ֆիզիկական պրոդուկտ

Ընտրեք այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է Ձեզ:

Սևագիր - այս դեպքում պրոդուկտը տեսանելի չի լինի կայքում

Հրապարակել - Պրոդուկտը ը հասանելի է գնման համար

Մասնակի փակ - միայն այն մարդիկ, ովքեր ունեն հղումը, կարող են մուտք գործել և գնել պրոդուկտը:

Ստորև SEO-ի կարգավորումների բաժինն է։ 

Պրոդուկտի SEO վերնագիր - Ձեր պրոդուկտի վերնագիրն է, որը տեսանելի է որոնողական համակարգերում,ինչպես նաև կայքում:

Պրոդուկտի SEO նկարագրություն - Ձեր պրոդուկտի կարճ նկարագրությունն է՝ մեկ-երկու նախադասությամբ։ Սա այն բովանդակությունն է, որ տեսանելի է որոնողական համակարգում (Google, Yandex և այլն)։

Պրոդուկտի հիմնաբառեր - Այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում և այլ որոնողական համակարգերում՝ Ձեր առաջարկած ծառայությունները գտնելու ակընկալիքով։

 

Պրոդուկտը կարող եք ջնջել ներքևի հատվածից։

 

Ինչպես ստեղծել ֆիզիկական պրոդուկտ

Ավարտելուց հետո սեղմեք ներքևում գտնվող Պահպանել կոճակը:

 

Պրոդուկտ բաժնի գործողություններ բաժինը ներառում է՝ 

  • Խմբագրել 
  • Կրկնօրինակել
  • Պատճենել հղումը 
  • Տեսնել գնորդներին 
  • Ջնջել

 

Ինչպես ստեղծել ֆիզիկական պրոդուկտ

 

 

Շնորհավորում ենք, պրոդուկտը պատրաստ է գնման։

 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։