BLACK FRIDAY OFFER!

$125 monthly * (Save $2410)

*paid annually

Learn more

Ինչպես ստեղծել փաթեթներ

 

Օնլայն ուսուցման զարգացման հետ մեկտեղ դասընթացների փաթեթները նույնպես մեծ տարածում են գտել ուսանողների շրջանում, որոնք հնարավորություն են տալիս ստանալ հասանելիություն տարբեր ուսումնական նյութերի միաժամանակ։

 

Փաթեթներով դասընթացները հարմար են և մատչելի ուսանողների համար։

 

Այն ստեղծելու համար անհրաժեշտ է ՝ 
 

  • Մուտք գործել կառավարման վահանակ >Մարքեթինգ > Փաթեթներ
  • Սեղմեք “Ստեղծել նոր փաթեթ”
Ինչպես ստեղծել փաթեթներ

 

1-ին քայլում պետք է ներկայացնել փաթեթի մասին հիմնական տեղեկությունները, որոնք են՝

 

Ինչպես ստեղծել փաթեթներ

  • Վերնագիր - ավելացրեք փաթեթի անվանումը
  • Օպտիմալացված հղում - այն ավտոմատ կերպով ստեղծվում է վերնագրի հիման վրա: Հղումը հնարավոր է խմբագրել միայն սկզբում, հրապարակելուց հետո չեք կարող այն փոփոխել
  • Ավելացրեք նկար. Աջակցվող ձևաչափերն են՝ JPG, SVG, PNG և JPEG:
  • Փաթեթի նկարագրություն - նկարագրեք փաթեթը մի քանի բառով:
  • Գին - ավելացրեք գինը համապատասխան դաշտում: Եթե ցանկանում եք զեղչել այն, լրացրեք Հին գին վանդակը։ Կամ ակտիվացրեք Անվճար կոճակը։
Ինչպես ստեղծել փաթեթներ

Շարունակելու համար սեղմեք «Հաջորդը» կոճակը:


Ներառված պրոդուկտներ


Ինչպես ստեղծել փաթեթներ

Այս բաժնում ընտրելու եք վիդեոդասերը, պրոդուկտները և live դասերը՝ նշելով փոքրիկ վանդակը։  Ուս․նյութերը պետք է ստեղծվեն նախօրոք։

Հիշեցում: 

 

Փակ կամ սևագիր կարգավիճակով պրոդուկտները չեն կարող ներառվել փաթեթում։

 

Սեղմեք ներքևում գտնվող «Հաջորդ» կոճակը:


 

Կարգավորումներ

 

Ընդհանուր կարգավորումները կատարելուց հետո փաթեթը պատրաստ կլինի հրապարակման։
 

Առաջին բաժինը թույլ է տալիս կառավարել Ձեր փաթեթի կարգավիճակը:


Ինչպես ստեղծել փաթեթներ

 

Սևագիր -Ուսանողները չեն կարող տեսնել և գնել այս փաթեթը,սակայն այն հասանելի կլինի կառավարման վահանակում։

Հրապարակված - Ուսանողները կարող են գնել և տեսնել այս փաթեթի բովանդակությունը:

Մասնակի փակ - Փաթեթին հասանելիություն կունենան միայն այն ուսանողները, ում Դուք կուղարկեք հղումը։ Փաթեթը չի հայտնվի փաթեթներ բաժնում։

Փակ - Փաթեթը կտեսնեն միայն այն ուսանողները, ում Դուք հնարավորություն կտաք մուտք գործել էլ․ հասցեի միջոցով։


 

Հաջորդ բաժինը ներառում է SEO-ի կարգավորումները։
 

Փաթեթի SEO վերնագիր - Ձեր փաթեթի էջի վերնագիրն է, որը տեսանելի է որոնողական համակարգերում,ինչպես նաև կայքում:
 SEO նկարագրություն - Ձեր փաթեթի էջի կարճ նկարագրությունն է՝ մեկ-երկու նախադասությամբ։ Սա այն բովանդակությունն է, որ տեսանելի է որոնողական համակարգում (Google, Yandex և այլն)։

Փաթեթի հիմնաբառեր - Այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում և այլ որոնողական համակարգերում՝ Ձեր առաջարկած ծառայությունները գտնելու ակընկալիքով։
 

Իսկ այս հատվածում կարող եք ջնջել տվյալ փաթեթը։


Ինչպես ստեղծել փաթեթներ

Նախադիտում կոճակը հնարավորություն է տալիս մինչև հրապարակումը տեսնել, թե ինչպես է երևում փաթեթը կայքում։

 

Իսկ վերջում սեղմեք Հրապարակել կոճակը։

 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար