Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար

 

Մեկնաբանությունները և կարծիքները հիանալի միջոց են Ձեր վիդեոդասի վերաբերյալ պատկերացումներ և կարծիքներ ստեղծելու համար:

 

Ակտիվացնելու համար անհրաժեշտ է ՝

 

  • Կառավարման վահանկից ընտրել Կարգավորումներ > Ընդհանուր կարգավորումներ
  • Ակտիվացնել Գնահատում և Կարծիքներ դաշտը

 

Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար

 

Մեկնաբանություններ ավելացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել Դասընթացին առնչվող հարցեր դաշտը։


Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար

Ինչպես են ուսանողները թողնում կարծիք

 

Կարծիք կարող են թողնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն հասանելիություն Ձեր վիդեոդասին։
 

Կա 2 տարբերակ

 

  • Նրանք կարող են կարծիք ավելացնել՝ սեղմելով դասընթացի տակ գտնվող «Գնահատել» կոճակին։

Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար

  • Նրանք կարող են մուտք գործել «Իմ դասընթացները» բաժինը և սեղմել «Գնահատել» կոճակը դասընթացի տակ:
Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար

 

Որտեղ կարող եմ տեսնել իմ վիդեոդասի կարծիքները

 

Կարծիքները տեսնելու համար՝

 

  • Մուտք գործեք Ձեր կառավարման վահանակ > Ուսումնական նյութեր > Վիդեոդասեր։ Սեղմեք կարծիքներ նշանին։

Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար
 

Այստեղ դուք կարող եք տեսնել կարծիքների մանրամասները, որտեղ նաև Դուք կարող եք թաքցնել կամ ջնջել կարծիքը։


Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար

Ինչպես հարց թողնել դասընթացին


Ձեր կայքի բոլոր այցելուները կարող են հարց տալ վիդեոդասի վերաբերյալ, նույնիսկ նրանք, ովքեր չեն գնել դասընթացը: Հարց տալու համար անհրաժեշտ է պարզապես գրանցվել կայքում և դասընթացի տակ գտնվող բաժնում թողնել իրենց հարցը։

Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար
 Հարցը չի հայտնվի կայքում, քանի դեռ կայքի ադմինը չի հաստատել այն։
 

Հարցը ստանալուն պես կստանաք ծանուցում։


Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար

Կամ կարող եք տեսնել հարցերը՝ սեղմելով Գործողություններ բաժնի Հարցեր նշանին։


Ինչպես միացնել կարծիքների և մեկնաբանությունների դաշտերը վիդեո դասերի համար

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար