Ինչպես ստեղծել Drip պլանավորման քոնթենթ

 

Drip բովանդակությունը թույլ է տալիս մաս առ մաս թողարկել վիդեոդասը։ Այս մոտեցումը հաճախ օգտագործվում է ուսանողներին ներգրավված պահելու և ապագա դասերի հետաքրքրություն առաջացնելու համար:

 

Այն նաև ստեղծում է շարունակականության զգացում, քանի որ ուսանողները ժամանակի ընթացքում հասանելիություն ստանում դասընթացի ողջ տեղեկատվությունը:

 

Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է՝

 

  • Կառավարման վահանակից ընտրել Ուսումնական նյութեր> Վիդեոդասեր | խմբագրել վիդեոդասը

Վիդեոդասի 1-ին քայլում կտեսնեք Drip պլանավորման հնարավորությունը


Ինչպես ստեղծել Drip պլանավորման քոնթենթ

Drip պլանավորումը կատարվում է ըստ՝

 

  • Առանց drip content-ի-Երբ ուսանողները գնեն դասընթացը, նրանք կկարողանան մուտք գործել դասընթացի բոլոր բաժինները միանգամից:
  • Բաժնի - Դուք կարող եք պլանավորել, երբ ամբողջական բաժինը հասանելի կլինի ուսանողներին:
  • Դասի- Դուք կարող եք վերահսկել, երբ յուրաքանչյուր դաս հասանելի կդառնա ուսանողներին:
  • Բաժնի և դասի - Դուք կարող եք պլանավորել, երբ և՛ բաժինը, և՛ դասը հասանելի կլինեն ուսանողներին:

Հաջորդ քայլը պլանավորումն է

 

Պլանավորման տեսակներն են ՝

 

  • Ուսանողի վիդեոդասը գնելիս - Դասը կամ բաժինը հասանելի կլինի այն ժամանակ, երբ ուսանողը գնի վիդեոդասը։ Հասանելիությունը կտարբերվի յուրաքանչյուր ուսանողի համար, քանի որ գրանցման ամսաթվերը նույնպես նույնը չեն:
  • Ուսանողի առաջին դասը դիտելիս -Դասը կամ բաժինը հասանելի կլինի այն ժամանակ, երբ ուսանողը սկսում է դիտել դասընթացի առաջին դասը 
  • Հատուկ ամսաթիվ - Դասը կամ բաժինը հասանելի կլինի Ձեր նշանակած օրը։

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար