Ինչպես օգտագործել AI Course idea գործիքը

 AI-ի (Արհեստական բանականություն) գործիքը կօգնի Ձեզ գեներացնել դասընթացի համար նոր գաղափարներ։Իսկ այս ուղեցույցը կօգնի Ձեզ արդյունավետ օգտագործել այս գործիքը: Արհեստական բանականության միջոցով դասընթացի թեմաներ գեներացնելու համար հետևեք այս քայլերին՝

  • մուտք գործեք կառավարման վահանակ
  • անցեք AI-ով գեներացվող թեմաներ բաժին
  • որոնման դաշտում նշեք բառը և սեղմեք Հաստատել

 

Զգուշացում․Այս պահին միակ հասանելի լեզուն անգլերենն է։ Այլ լեզուներով համակարգը չի կարող ստեղծել որակյալ բովանդակություն։

Հաստատելուց հետո, ներքևի հատվածում կտեսնեք գեներացված գաղափարները։

Եթե ընտրել եք թեմաներից որևէ մեկը, ունեք հնարավորություն՝ ստեղծելու նոր վիդեոդաս կամ տեսնելու տվյալ թեմայի նկարագրությունը։ 

Ստեղծել նոր դասընթաց կոճակը կուղղորդի Ձեզ դեպի դասընթացի ստեղծման էջ՝ ստեղծված վերնագրով և URL-ով: Դուք կարող եք փոխել կամ խմբագրել այն:

 

 

Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կարող եք տեսնել՝ սեղմելով «Տեսնել նկարագրությունը», ինչը կօգնի Ձեզ աշխատել այս գաղափարի վրա:

 

 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար