Դուք ոլորտի մասնագետ եք, փնտրում եք Ձեր գիտելիքները կիսելու նոր տարբերակ: Վիդեո դասերի ստեղծումը կարող է լինել կատարյալ լուծում՝ ապահովելով Ձեր լսարանին կրթելու և ներգրավելու դինամիկ և ինտերակտիվ միջոց:
Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարող եք ստեղծել բարձր պահանջարկ ունեցող վիդեո դասընթաց:
Հիմնական տեղեկությունները
Այժմ ժամանակն է լրացնել Ձեր դասընթացի հիմնական տեղեկությունները:
Կարևոր հիշեցում. Վիդեդասը հրապարակելուց հետո չեք կարող խմբագրել slug-ը: Այսպիսով, նախքան փոփոխությունները պահպանելը, համոզվեք, որ ունեք վերջնական slug տարբերակը:Թույլատրվում Է օգտագործել լատինատառ տառեր և «-» նշանը (գծիկ) բառերի միջև ընկած հատվածում:
Հեղինակների ընտրություն
Այժմ ժամանակն է ավելացնել դասընթացի հեղինակին կամ հեղինակներին: Սեղմեք համապատասխան դաշտին,և ցուցակից ընտրեք Ձեր նախընտրած հեղինակին։ Դասընթացը կարող է ունենալ մի քանի հեղինակ։
Եթե հեղինակներ չկան,կարող եք ստեղծել հենց այդ պահին։ Պրոֆիլ ստեղծելու համար խնդրում ենք հետևել հետևյալ քայլերին.
Դուք կարող եք օգտագործել drip հնարավորությունը, եթե ցանկանում եք, որ Ձեր դասընթացը մաս-մաս բացվի և դառնա հասանելի ուսանողների համար։
Կախված նրանից, թե drip-ի որ տեսակն եք ընտրում, կարող եք խմբագրել կամ կարգավորել հասանելի դառնալու ամսաթիվը 2-րդ քայլում՝ բաժինը կամ դասը խմբագրելիս:
Շարունակելու համար սեղմեք «Հաջորդ» կոճակը:
Սա այն բաժինն է, որտեղ վերբեռնում եք տեսանյութեր, ֆայլեր, թեստերը և դասավորում յուրաքանչյուր դաս։
Առաջին բաժինը ստեղծելու համար սեղմեք “Ստեղծել նոր բաժին”, ավելացրեք վերնագիրը և սեղմեք պահպանել։
Այժմ կտեսնեք Ձեր վերնագիրը ցուցակում:
Ստեղծեք նոր դաս՝ սեղմելով վերնագրի վրա։
Այժմ կարող եք ստեղծել հետևյալ տեսակի դասեր՝ տեսանյութ, աուդիո, ֆայլ, տեքստ, թեստ և ձևաթուղթ:
Այս տեսակի դասի համար ավելացրեք տեսանյութի վերնագիրը
Պարզապես, սեղմեք Տեսադարան կոճակին, ընտրեք տեսանյութը և սեղմեք Հաստատել։
Բացի դա, կարող եք ցանկից ընտրել տեսանյութն ավելացնելու այլ տարբերակներ՝ Youtube, Vimeo, Twitch, Rutube, Myvideo կամ Iframe: Կարող եք ավելացնել նաև տեսանյութի հղում։
Կարևոր նշում. Տեսանյութը վերբեռնելիս (կախված ֆայլի չափից) կպահանջվի որոշ ժամանակ: Այսպիսով, խնդրում ենք մի անհանգստացեք, եթե տեսանյութը միանգամից չի բեռնվում:
Եթե ցանկանում եք տվյալ դասը դարձնել անվճար այցելուների համար կամ սևագիր,անհրաժեշտ է ակտիվացնելնել համապատասխան կոճակները։
Իսկ ցանկանում եք, որ օգտատերերը գրանցվեն նախքան անվճար էպիզոդ դիտելը` անհրաժեշտ է ակտիվացնել տվյալ կոճակը։ Հետևեք այս քայլերին կոճակն ակտիվացնելու համար։
Այսինքն Դուք կարող եք ունենալ վճարովի դասընթաց, որի մեջ կլինեն նաև անվճար դասեր։ Օրնակ առաջին 3 տեսանյութը՝ հավանական ուսանողների հետաքրքրությունը շարժելու համար։
Աուդիո դասի ստեղծում
Աուդիո դաս ավելացնելը կատարվում է վիդեո դասի նման։
Եթե ցանկանում եք տվյալ դասը դարձնել անվճար այցելուների համար կամ սևագիր,անհրաժեշտ է ակտիվացնելնել համապատասխան կոճակները։
Ֆայլ դասի ստեղծում
Ֆայլ ֆորմատով դաս ստեղծելը կատարվում է նույն տրամաբանությամբ։
Ֆայլերի համար հասանելի են հետևյալ ձևաչափերը՝ .JPG, .PNG, .MP4, .PDF, .CSV, .XLSX, .PPT, .PPTX, .XLS, .MP3, .DOC, .TXT, .DOCX, .RTF , .XML, .ZIP,PKT և .JSON:
Տեքստ դասի ստեղծում
Տեքստ ֆորմատով դաս ստեղծելու համար անհրաժեշտ է գրել վերնագիրը, ավելացնել տեքստը և պահպանել այն։
Տեքստային խմբագրիչը Ձեզ հնարավորություն կտա ավելացնել նկար կամ տեսանյութ,հղում և այլն։
Թեստ ֆորմատի դասի ստեղծում
Ներքևի հատվածում ակտիվացրեք այն կոճակները,որոնք ցանկանում եք
Թեստը պարտադիր է լրացման համար - Այս կոճակն ակտիվացնելով՝ Ձեր ուսանողները կպարտավորվեն անցնել թեստը մյուս դասերին մասնակցելու համար։
Անտեսել թեստի անցողիկ շեմը - Եթե կոճակը ակտիվ է, համակարգը չի հաշվում անցողիկ միավորը: Եթե այն անջատված է, համակարգը հաշվում է անցողիկ միավորը, և ուսանողը պետք է հավաքի անհրաժեշտ անցողիկ միավորը, որպեսզի դասը համարվի հաղթահարված:
Դարձնել սևագիր
Կարևոր նշում. Iframe-ով ստեղծած թեստի դեպքում համակարգը չի կարող ավտոմատ կերպով ստուգել այն և հավաստագիր գեներացնել։ Թեստի ստուգման գործընթացը ավտոմատացնելու համար Դուք պետք է ստեղծեք այն Uteach-ի ներսում։
Ձևաթուղթ դասի ստեղծում
Այստեղ ամեն ինչ կատարվում է շատ պարզ և արագ։ Պարզապես պետք է գրել վերնագիրը և ընտրել նախօրոք ստեղծված ձևաթղթերից։
Ավարտական թեստի և հավաստագրի ավելացում
Հաջորդ բաժնում կարող եք Ձեր դասընթացին ավելացնել ավարտական թեստը և հասվատագիրը ։
Եթե ստեղծել եք թեստը նախօրոք,կգտնեք այն թեստերի ցուցակում։ Եթե դեռ չեք ստեղծել թեստը կարող եք տեղում ստեղծել այն՝ սեղմելով Ստեղծել նոր թեստ հղմանը։
Երբ թեստը պատրաստ լինի, սեղմեք թարմացման կոճակին, և այն նույնպես կհայտնվի ցանկում։
Եթե ցանկանում եք փոփոխել թեստի անվանումն այս դասընթացի համար, ապա տեղադրեք նոր վերնագիրը համապատասխան դաշտում։
Ներքևում կարող եք սահմանել, թե քանի անգամ կարող են ուսանողներն անցնել ավարտական թեստը։ Եվ նշեք դասընթացն անցնելու այն տոկոսը, որի դեպքում հնարավոր կլինի անցնել ավարտական թեստը։
Ընտրեք հավաստագիրը, որը նույնպես անհրաժեշտ է ստեղծել նախօրոք։
Վերջում նշեք հավաստագիր ստանալու տոկոսը։
Վերջապես, ժամանակն է սահմանել դասընթացի արժեքը:
Դասընթացը կարող է լինել 2 տեսակ՝
Անվճար -Ընտրելով այս տարբերակը ՝ Ձեր դասընթացը կլինի անվճար և հասանելի ձեր կայքի այցելուների համար:
Մեկանգամյա գին -այս տարբերակը թույլ է տալիս սահմանել դասընթացի գինը:
Այստեղից կարող եք նաև վերահսկել, թե որքան ժամանակ դասընթացը հասանելի կլինի գրանցված ուսանողների համար:
Գրեթե ավարտեցինք: Այժմ ժամանակն է կառավարել ընդհանուր կարգավորումները, որից հետո դասընթացը կհրապարակվի:
Առաջին բաժինը կարգավիճակը ընտրելու համար է: Այստեղ դուք կարող եք տեսնել մի քանի տարբերակ:
Սևագիր - Ուսանողները չեն կարող տեսնել և գնել այս վիդեոդասը, սակայն այն հասանելի կլինի կառավարման վահանակում։
Հրապարակված- Ուսանողները կարող են գնել և տեսնել այս վիդեոդասի բովանդակությունը: Կարող եք նաև պլանավորել այն, Ձեր ցանկացած ամսաթվով։
Մասնակի փակ -Վիդեոդասին հասանելիություն կունենան միայն այն մարդիկ, ում Դուք կուղարկեք հղումը։ Վիդեոդասը չի հայտնվի վիդեոդասեր բաժնում։
Փակ-Վիդեոդասը կտեսնեն միայն այն ուսանողները, ում Դուք հնարավորություն կտաք մուտք գործել՝ հասանելիություն տալով էլ․ հասցեի միջոցով։
Եթե դասընթացն անվճար է ՝ այստեղ կտեսնեք Տեսանելի կայքի այցելուների համար կոճակը։ Ակտիվացնելով այս կոճակը՝ Դուք այս դասերը հասանելի եք դարձնում կայքի բոլոր այցելուների համար: Սա նշանակում է, որ նրանք կարող են դիտել բոլոր դասերը՝ առանց Ձեր կայքում գրանցվելու:
Դասի SEO վերնագիր
Ձեր վիդեոդասի էջի վերնագիրն է, որը տեսանելի է որոնողական համակարգերում, ինչպես նաև կայքում:
Դասի SEO նկարագրություն
Ձեր վիդեոդասի էջի կարճ նկարագրությունն է՝ մեկ-երկու նախադասությամբ։ Սա այն բովանդակությունն է, որ տեսանելի է որոնողական համակարգում (Google, Yandex և այլն)։
Վիդեոդասի հիմնաբառեր
Այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում և այլ որոնողական համակարգերում՝ Ձեր առաջարկած ծառայությունները գտնելու ակընկալիքով։
Այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում ուսանողները, ովքեր մասնակցում են դասընթացին, նամակ կստանան դասընթացի փոփոխությունների մասին։ Ուշադիր եղեք այն ակտիվացնելու դեպքում, որովհետև եթե Դուք պարզապես փոփոխություն եք անում վերնագրում կամ նկարագրությունում, նամակ ուղարկել անհրաժեշտ չէ։ 🙂
Այս հատվածից կարող եք նաև ջնջել դասընթացը։
Սեղմեք Նախադիտում, որպեսզի տեսնեք Ձեր վիդեո դասի տեսքը կայքում և պահպանեք այն։
Շնորհավորում ենք: Ձեր դասընթացը պատրաստ է գնման համար:
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար
©2023 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են