Ինչպես ստեղծել թեստ

 

Թեստերը արդյունավետ և հետաքրքիր միջոց են ուսանողների գիտելիքները ստուգելու և նրանց հետ շփվելու համար։

 

Հետևեք ստորև նշված քայլերին՝ Ձեր ուսանողներին լիարժեք ուսուցման փորձ ապահովելու համար:

 

  • Կառավարման վահանկից ընտրել ուսումնական նյութեր բաժինը 
  • Ընտրեք «Թեստ» բաժինը:

 

Վերևի հատվածում կտեսնեք ֆիլտր բաժինը, որը հնարավորություն կտա ֆիլտրել թեստերը ըստ՝

  • հեղինակի
  • կարգավիճակի
  • ամսաթվի (ավելի ուշ քան)
  • ամսաթվի (ավելի վաղ քան)

Եթե ցանկանում եք հեռացնել ֆիլտրված տվյալները  սեղմեք «Հեռացնել» կոճակը:

 

Այս բաժնում կտեսնեք ստեղծված թեստերի ցանկը, վերնագրերը, հեղինակներին, ժամկետները, կարգավիճակը (սևագիր/հրապարակված/մասնակի փակ/փակ),ստեղծման ամսաթիվը և գործողությունները:

 

Ինչպես ստեղծել թեստ

 

 

Թեստերի բաժնում ներառված գործողությունները հետևյալն են.

  1. կրկնօրինակել տվյալ թեստը
  2. պատճենել հղումը
  3. Արդյունքները- Այս էջը ներառում է ուսանողի անունը, հարցեր/պատասխաններ/ճիշտ պատասխաններ, աղբյուրի տեսակները, կարգավիճակը (անցած կամ չհաջողած),թեստն անցնելու տևողությունը:
  4. խմբագրել
  5. ջնջել

 

 

 

Վերևի հատվածում դուք կտեսնեք հետևյալ գործիքները՝ թեստերի կառավարման համար․

Թեստերի թղթապանակներ

Թույլ է տալիս ստեղծել թղթապանակներ և դասավորել թեստերը ըստ թեմաների կամ բաժինների՝ ավելի կազմակերպված կառավարման համար։

Թեստերի թեգեր

Կարող եք ստեղծել թեգեր և դասակարգել հարցերը թեստում՝ ավելի լավ կազմակերպման և որոնման համար: Սա շատ կարևոր է, երբ դուք ունեք հարցերի մեծ բազա։

Թեստերի ներբեռնում

Հնարավորություն է տալիս ներբեռնել թեստեր CSV ֆայլով կամ Google Sheets-ի միջոցով։

Ստեղծել նոր թեստ

Ստեղծեք նոր թեստ ձեռքով՝ ավելացնելով հարցեր, պատասխաններ և կարգավորումներ։

Քայլ 1-ին-Թեստի գլխավոր նկարագիր

 

Նոր թեստի ստեղծում

 

Նոր թեստ ստեղծելու համար սեղմեք «Ստեղծել նոր թեստ» կոճակի վրա

 

 

 

Թեստի հիմնական նկարագրություն

 

Դուք պետք է անցնեք 3 քայլ՝ նոր թեստ ստեղծելու համար։

 

1-ին քայլում լրացրեք ՝

  1. Վերնագիրը
  2. Նկար ( չափը պետք է լինի ոչ ավելի, քան 714 x 398 px)
  3. Նկարագրությունը - ավելացրեք նկարագրություն, որպեսզի ուսանողները իմանան, թե ինչ է սպասվում թեստում:
Ինչպես ստեղծել թեստ

Ստորև կարող եք տեսնել մի քանի կոճակներ, որոնք թույլ են տալիս փոփոխել թեստերը։

 

 

 

  • Ավտոմատ ստուգում։ Միացրեք ավտոմատ ստուգման կոճակը, եթե ցանկանում եք, որ համակարգը ստուգի ուսանողների պատասխանները: Նկատի ունեցեք, որ «Ավտոմատ ստուգում» ընտրելիս չպետք է ներառեք տեքստային պատասխան պահանջող հարցեր: 
  • Գրանցում չի պահանջվում։ Կոճակը ակտիվացնելու դեպքում ուսանողները կարող են անցնել թեստը առանց կայքում գրանցվելու: 
  • Մեկ հարց։ Սա ընտրելու դեպքում թեստի հարցերը կերևան մեկ-մեկ, հերթականությամբ, հակառակ դեպքում՝ մեկ ընդհանուր էջի վրա։ 
  • Ցույց տալ՝ պատասխանը ճիշտ է, թե սխալ - Այս տարբերակը կակտիվանա միայն, եթե ակտիվացնեք Մեկ հարց կոճակը։ 
  • Բացատրությունը միացված է -Ակտիվացնելով այս կոճակը, դուք կարող եք ավելացնել բացատրություն ձեր հարցերին պատասխանների մասին:
  • Փակել ճիշտ պատասխանները։ Ակտիվացնելով այս կոճակը, այն ուսանողները, ովքեր կանցնեն թեստը և կձախողվեն այն, չեն տեսնի ճիշտ և սխալ պատասխանները:
  • Արդյունքները % և միավորներով -Երբ միացված է, ուսանողը կտեսնի միայն «Շնորհակալություն» հաղորդագրությունը իր արդյունքով՝ տոկոսներով և միավորներով։ Երբ անջատված է, ցուցադրվում է թեստի ամբողջական հաշվետվությունը։
  •  Սահմանել վերահանձնումը - Թույլատրել ուսանողներին սահմանափակ քանակով կրկին հանձնել թեստը՝ ըստ սահմանված փորձերի քանակի։
  • Տևողություն։ Ակտիվացնելով այս կոճակը,անհրաժեշտ է րոպեներով նշել ժամանակահատվածը, որի շրջանակներում ուսանողները պետք է ավարտեն թեստը։

Այս հատվածում սահմանեք փորձերի քանակը։

Սահմանեք «Անցողիկ միավոր» տոկոսներով, որը նվազագույն շեմն է։ Այն հաղթահարելու դեպքում ուսանողը կհամարվի թեստը հաջողությամբ անցած։

Ինչպես ստեղծել թեստ

Ընտրեք հեղինակին կամ ստեղծեք պրոֆիլը՝ սեղմելով համապատասխան հղմանը,որը Ձեզ ուղղորդելու է պրոֆիլի ստեղծման էջ։ Լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը,պահպանեք և սեղմեք ստրորև պատկերված նշանին, առանց էջը փակելու դաշտը թարմացնելու համար։

 

Ինչպես ստեղծել թեստ

 

Ընտրել Էջի տեսակը

 

Ընտրելով Էջի տեսակը սահմանում եք, թե ինչպես է թեստի բովանդակությունը ներկայացվում օգտատերերին: Ահա էջերի տարբեր տեսակները, որոնք կարող եք ընտրել.

 

Քայլ 2-րդ - Հարցեր

 

 

Ուղղահայաց 

 

Այս տարբերակում ցուցադրվում են միայն թեստի հարցերը , որտեղ միայն թեստի հարցերն են մեկը մյուսի հետևից: Այս ձևաչափը հստակ է և պարզ՝  հաջորդաբար ուղղորդելով ուսանողին։

 

Եթե ընտրել եք  ուղղահայաց էջի տեսակը, կտեսնեք հարցեր ավելացնելու երկու տարբերակ 

 

Ստեղծել նոր հարց տարբերակի դեպքում

 

Գրեք ձեր հարցը օգտագործելով՝ տեքստի խմբագրիչը

Այստեղ հնարավորություն ունեք հարցին ,աուդիո, նկար կամ տեսանյութ ավելացնել: 

Ինչպես ստեղծել թեստ

Ընտրեք թեստի պատասխանի տեսակներից մեկը։

Թեստի ավտոմատ ստուգման տեսակի դեպքում համակարգը ստուգում է ուսանողների թեստի պատասխանները։

Իսկ հարցերում կարող եք ներառել պատասխանների հետևյալ տեսակները՝ 

  • Ընտրովի
  • Մեկ ճիշտ պատասխանի ընտրություն
  • Բացվող
  • Կարճ պատասխան (նախօրոք ընտրած) - Նախատեսված է այն հարցերի համար, որոնց համար կարող եք նախօրոք նշել մի քանի հնարավոր ճիշտ պատասխաններ։ Եթե ուսանողի մուտքագրած պատասխանը համընկնի նշված տարբերակներից որևէ մեկի հետ, համակարգը այն կհամարի ճիշտ։
  • Նկարի ընտրություն

Կարևոր նշում. ավտոմատ ստուգմումը աշխատում է միայն հարցերի այն տեսակների հետ, որոնց համար կարող եք նշել ճիշտ պատասխանը: Այսպիսով, երբ ընտրում եք կարճ, երկար կամ ֆայլի հարցերի տեսակները, համակարգը չի կարող ասել՝ պատասխանները ճիշտ են, թե սխալ: Այսպիսով, այն չի կարողանա ավտոմատ կերպով ստուգել և ցույց տալ արդյունքները հենց տեղում:

Այնուհետև Դուք պետք է լրացնեք պատասխանները, սահմանեք ճիշտ պատասխանը կամ ավելացնեք նորերը: Դուք կարող եք ջնջել պատասխանը՝ պարզապես սեղմելով «Ջնջել» նշանի վրա:

Եթե առաջին քայլում միացրել եք «Բացատրությունը միացված է» կոճակը ,ապա սեղմեք «Ավելացնել հարցի բացատրությունը» հղմանը, ավելացրեք ձեր տարբերակը և սեղմեք պահպանել։

 

Հարցի ներքևում կարող եք թեգավորել հարցը կամ ավելացնել այն թղթապանակում՝ հարցերը թեմաներով և բաժիններով կազմակերպելու համար։ 

Նոր հարց ավելացնելու համար սեղմեք «Ավելացնել նոր հարց» կոճակը:

Երբ ամեն ինչ պատրաստ է, սեղմեք «Անցնել առաջ» կոճակը:

Թեստի ոչ ավտոմատ ստուգման տեսակի դեպքում  կարող եք ներառել պատասխանների հետևյալ տեսակները՝ 

 

  • Ընտրովի 
  • Մեկ ճիշտ պատասխանի ընտրություն 
  • Բացվող 
  • Կարճ տեքստ 
  • Նկարի ընտրություն 
  • Երկար տեքստ 
  • Վերբեռնել ֆայլ

 

 

Ընտրեք նախօրոք ստեղծված թեգը կամ ստեղծեք նորը։  Հետո, թարմացրեք համապատասխան կոճակի միջոցով։

 

Ընտրեք առկա թղթապանակ կամ սեղմեք Ստեղծել նոր թղթապանակ։ Նոր թղթապանակը ստեղծելուց հետո սեղմեք թարմացման պատկերակին՝ այն ցուցակում հայտնվելու համար

Կողային

 

Այս տարբերակում ավելացվում է հիմնական տեքստի դաշտ, որի վերաբերյալ տրվելու են հարցերը:

 

 

 

Աուդիո

 

Թեստում ներառված է աուդիո, որը կարելի է լսել միայն մեկ անգամ։

 

 

Էջի տեսակ ընտրելիս հաշվի առեք Ձեր թեստի բնույթը և այն, ինչն առավել հեշտ և հարմարավետ կլինի ուսանողների համար։

 

Պահպանե՛ք և անցեք առաջ։

 

Քայլ 3-րդ - Թեստի գին

 

Անվճար թեստ
Ընտրեք այս տարբերակը, եթե ցանկանում եք, որ թեստը հասանելի լինի բոլոր ուսանողներին առանց վճարի։

Միանգամյա վճարման գին
Նշեք թեստի միանգամյա գինը։ Վճարումից հետո ուսանողները կստանան լիարժեք հասանելիություն տվյալ թեստին։

Մեկնաբանություններ (վճարով տարբերակ)
Թույլ է տալիս սահմանել առանձին գին միայն մեկնաբանությունների կամ բացատրությունների համար։ Ուսանողները կարող են անցնել թեստը անվճար, իսկ բացատրությունները դիտել՝ վճարելով։

Միացնել անվճար հարցերի բացատրությունները
Միացնելու դեպքում ուսանողները կարող են տեսնել բացատրությունները միայն անվճար հարցերի համար, առանց լրացուցիչ վճարի։ Այս տարբերակի դեպքում հնարավոր է նաև սահմանել, որ ուսանողներին անվճար ցուցադրվի որոշակի քանակի հարցերի բացատրություն։

 

 Քայլ 4-րդ - Կարգավորումներ

 

Երրորդ քայլում Դուք ընտրում եք Ձեր դասընթացի կարգավիճակը և գրում SEO մանրամասները։

 

Կարգավիճակի համար Դուք ունեք 3 տարբերակ.

  • Սևագիր- Այս տարբերակն ընտրելու դեպքում թեստն ակտիվ չի լինի կայքում, բայց կպահպանվի կառավարման վահանակում
  • Հրապարակված- Այս տարբերակն ընտրելու դեպքում թեստը հնարավոր կլինի օգտագործել կայքի տեսանելի տարբերակում
  • Մասնակի փակ - Թեստին հասանելիություն կունենան միայն այն մարդիկ, ում Դուք կուղարկեք հղումը։
  • Փակ -Թեստը կտեսնեն միայն այն ուսանողները, ում Դուք հնարավորություն կտաք մուտք գործել:

 

Ինչպես խառնել հարցերը և սահմանել միավորներ

Ակտիվացնելով այս կոճակը Ձեր թեստի հարցերը ամեն անգամ կհայտնվեն խառը հերթականությամբ։

 

Ինչպես ստեղծել թեստ

 

 

Հարցերը խառնելու տեսակներն են ՝ 

 

  • Բոլորը։ Այս տարբերակը խառնում է բոլոր առկա հարցերը:
  • Սահմանափակ հարցերի խառնում։ Ընտրեք այս տարբերակը՝ հարցերը որոշակի քանակով սահմանափակելու համար:
  • Ընտրեք այս տարբերակը՝ հարցերը ըստ թեգերի խառնելու համար:

Բոլորը

 

Երբ այս տարբերակը ընտրված է, այն խառնում է թեստում առկա բոլոր հարցերը: Սա նշանակում է, որ ամեն անգամ, երբ օգտատերը անցնում է թեստը, նրանք հարցերը կտեսնեն խառը հերթականությամբ: Սա օգնում է կանխել հարցերի կարգի հիշողությունը և խրախուսում է նյութի յուրացումը։

 

Սահմանափակ հարցերի խառնում

 

 

Ընտրելով սահմանափակ խառնում տարբերակը, դուք կարող եք սահմանափակել հարցերի խառնումը՝ որոշակի թվով: Ընտրելուց հետո, պետք է նշեք "Պատահական հարցերի քանակը" դաշտում հարցերի թիվը։

 

Սահմանափակ հարցերի խառնում ըստ թեգերի

 

Այս տարբերակը թույլ է տալիս խառնել հարցերը թեգերի մեջ և սահմանել միավորներ: 

 

Սա հատկապես օգտակար է, երբ հարցերը դասակարգել եք ըստ թեմայի, բարդության կամ ցանկացած այլ անհատական համակարգի: Օրինակ, եթե դուք թեգավորել եք որոշ հարցեր որպես "Սկսնակ" և մյուսները որպես "Բարդ", դուք կարող եք ապահովել, որ թեստը դինամիկ կերպով կազմվի հավասար հարցերով յուրաքանչյուր կատեգորիայից: 

 

Ընտրելուց հետո, դուք պետք է մուտքագրեք հարցերի քանակը, որը ցանկանում եք ընտրել յուրաքանչյուր թեգից և սահմանել դրանց միավորներ։

 

Այս տարբերակի հետ հասանելի են նաև երկու լրացուցիչ կարգավորումներ, որոնք կօգնեն վերահսկել արդյունքների ցուցադրումը թեստի ընթացքում և վերջում։

Թաքցնել հարցերի միավորները թեստի ընթացքում
Եթե միացված է, ուսանողները թեստի ընթացքում չեն տեսնի յուրաքանչյուր հարցի միավորները։ Ընդհանուր միավորներն ու մանրամասն գնահատականները կցուցադրվեն միայն թեստը հանձնելուց հետո՝ վերջնական հաշվետվությունում։

Ցույց տալ վերջնական արդյունքները տոկոսներով
Եթե միացված է, ուսանողները իրենց արդյունքը կտեսնեն տոկոսներով (օրինակ՝ 85%)՝ միավորների փոխարեն։ Սա կգործի ինչպես էկրանի վրա ցուցադրվող, այնպես էլ վերջնական հաշվետվության արդյունքների համար։

 

SEO մանրամասներ

 

SEO հատվածը բաղկացած է 3 մասից՝

 

Մետա վերնագիր – Ձեր էջի վերնագիրն է։ Օրինակ, եթե Ձեր թեստը վերնագրել եք  “անգլերեն սկսնակների համար, այստեղ կարող եք գրել “անգլերենի թեստ սկսնակների համար։ 

Մետա նկարագրություն -  Սա Ձեր էջի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում և դասակարգվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։ 

Մետա բանալի բառեր - հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում կամ այլ որոնողական համակարգերում։ Օրինակ կարող են փնտրել “անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում” և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ արտահայտությունները, որոնք մարդիկ կարող ենք օգտագործել Ձեր կուրսը փնտրելիս։ 

Ինչպես ստեղծել թեստ

Այստեղ կարող եք տեսնել նաև «Ջնջել թեստը» կոճակը: Հաշվի առեք, որ Դուք կարող եք ջնջել թեստը, բայց թեստն անցած ուսանողները կշարունակեն հասանելիություն ունենալ թեստի իրենց արդյունքներին։

Ինչպես ստեղծել թեստ

 

Ինչպես ավելացնել թեստը վիդեոդասին

 

Վիդեոդասին թեստ ավելացնելու համար հետևեք ստորև նշված քայլերին։

  • Կառավարման վահանակից ընտրեք Վիդեոդասեր բաժինը
  • Սեղմեք ստեղծել կամ խմբագրել վիդեոդասը
  • Այնուհետև անցեք 2րդ քայլին։ Եթե արդեն ստեղծել եք ենթաբաժինը, ապա սեղմեք անունի վրա և ընտրեք Թեստ դասի ստեղծում


Թեստը պարտադիր է լրացման համար - Այս կոճակն ակտիվացնելով՝ Ձեր ուսանողները կպարտավորվեն անցնել թեստը մյուս դասերին մասնակցելու համար։ Եթե թեստը ավտոմատ չի ստուգվում և պահանջում է ադմինի հաստատում, ապա այս կոճակը միացնելու դեպքում ուսանողը չի կարող անցնել հաջորդ դասին։ Նա պետք է սպասի, մինչև թեստը ստուգվի և հաստատվի ադմինի կողմից։

Անտեսել թեստի անցողիկ շեմը - Եթե կոճակը ակտիվ է, համակարգը չի հաշվում անցողիկ միավորը: Եթե այն անջատված է, համակարգը հաշվում է անցողիկ միավորը, և ուսանողը պետք է հավաքի անհրաժեշտ անցողիկ միավորը, որպեսզի դասը համարվի հաղթահարված:

Սահմանել վերահանձնումը 


 

Դարձնել անվճար դաս - Այս կոճակն ակտիվացնելու դեպքում ուսանողներն առանց գրանցման կարող են հանձնել թեստը։

Դարձնել սևագիր

Iframe

  • Լրացրեք վերնագրի բաժինը:
  • Ցանկից ընտրեք թեստի տեսակը՝ նախօրոք ստեղծված թեստերից կամ iframe տարբերակով վերբեռնեք այն։


Ինչպես ստեղծել վիդեո դասեր

 

Կարևոր նշում. Iframe-ով ստեղծած թեստի դեպքում համակարգը չի կարող ավտոմատ կերպով ստուգել այն և հավաստագիր գեներացնել։ Թեստի ստուգման գործընթացը ավտոմատացնելու համար Դուք պետք է ստեղծեք այն Uteach-ի ներսում։

 Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։

Կարդալ ավելին
{"id":2,"user_id":25,"slug":"lusine-mkhitaryan","full_name":"Lusine Mkhitaryan","position":"Customer Support Specialist","tagline":"Customer Support Specialist","image":"uteach\/authors\/LxVlxPVHH6bKnNI51DR8-1743576946\/t02qfsy3cq2-u02u10sqk1q-727b0c81e36f-512.jpg","short_text":"I\u2019m a motivated Customer Support Specialist who thrives on making every customer experience smoother, more efficient, and more positive. \r\n\r\nI am dedicated to addressing customer needs with empathy, professionalism, and efficiency, always aiming to provide clear and effective solutions.\r\n\r\nMy approach emphasizes understanding the unique challenges customers face and finding creative ways to resolve them. I\u2019m passionate about streamlining support processes, optimizing workflows, and using innovative tools to deliver the best possible outcomes for customers.","education":"<ul><li>Bachelor's in English Language and Literature, Brusov State University\u00a0<\/li><li>Certified in Customer Service: Managing Customer Expectations<\/li><li>Certified in Innovative Customer Service Techniques<\/li><li>Certified in Working with Upset Customers<\/li><\/ul>","experience":"<ul><li>Customer Support Specialist at Uteach\u00a0<\/li><li>Digital Marketing Specialist at Munich Ventures\u00a0<\/li><li>Learning Platform Coordinator at WooChess\u00a0<\/li><li>E-commerce Administrator at Hafo.am\u00a0<\/li><li>Content Writer at Armenia Discovery<\/li><\/ul>","social_insta":null,"social_fb":null,"social_twitter":null,"social_linkedin":"https:\/\/www.linkedin.com\/in\/lusine-mkhitaryan","meta_title":"Lusine Mkhitaryan | Uteach Authors","meta_keywords":null,"meta_description":null,"json_ld":"{\r\n \"@context\": \"https:\/\/schema.org\",\r\n \"@type\": \"Person\",\r\n \"name\": \"Lusine Mkhitaryan\",\r\n \"jobTitle\": \"Customer Support Specialist\",\r\n \"worksFor\": {\r\n \"@type\": \"Organization\",\r\n \"name\": \"Uteach\",\r\n \"url\": \"https:\/\/uteach.io\"\r\n },\r\n \"alumniOf\": {\r\n \"@type\": \"EducationalOrganization\",\r\n \"name\": \"Brusov State University\"\r\n },\r\n \"hasCredential\": [\r\n {\r\n \"@type\": \"EducationalOccupationalCredential\",\r\n \"name\": \"Customer Service: Managing Customer Expectations\"\r\n },\r\n {\r\n \"@type\": \"EducationalOccupationalCredential\",\r\n \"name\": \"Innovative Customer Service Techniques\"\r\n },\r\n {\r\n \"@type\": \"EducationalOccupationalCredential\",\r\n \"name\": \"Working with Upset Customers\"\r\n }\r\n ],\r\n \"knowsAbout\": [\r\n \"Customer Support\",\r\n \"Workflow Optimization\",\r\n \"Support Automation\",\r\n \"Empathy in Service\",\r\n \"Conflict Resolution\"\r\n ],\r\n \"sameAs\": [\r\n \"https:\/\/www.linkedin.com\/in\/lusine-mkhitaryan\/\"\r\n ]\r\n}","created_at":"2025-01-24T16:10:14.000000Z","updated_at":"2025-04-24T22:38:45.000000Z"}

Lusine Mkhitaryan

Customer Support Specialist

I’m a motivated Customer Support Specialist who thrives on making every customer experience smoother, more efficient, and more positive. I am dedicated to addressing customer needs with empathy, professionalism, and efficiency, always aiming to provide clear and effective solutions. My approach emphasizes understanding the unique challenges customers face and finding creative ways to resolve them. I’m passionate about streamlining support processes, optimizing workflows, and using innovative tools to deliver the best possible outcomes for customers.

Հեղինակ