BLACK FRIDAY OFFER!

$125 monthly * (Save $2410)

*paid annually

Learn more

Ինչպես օգտագործել վիդեոդասի պլանավորման AI գործիքը

Եթե փնտրում եք հարմարավետ և արդյունավետ միջոց՝ դասընթացի պլանավորումը կատարել առանց ավելորդ բարդությունների։ Uteach-ի AI (արհեստական բանականության կողմից ստեղծված) գործիքը իդեալական լուծում է ձեզ համար։ Այս ուղեցույցը կօգնի ձեզ արագ հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել այն՝ ձեր ուսումնական պրոցեսը ավտոմատացնելու և կազմակերպելու համար:

  1. Մուտք Գործեք «Դասընթացներ» բաժին 

Եթե ցանկանում եք ստեղծել նոր դասընթաց, սեղմեք  «Ստեղծել Նոր Դասընթաց» կոճակը: Եթե ցանկանում եք ավելացնել պլանն արդեն գոյություն ունեցող դասընթացին, գտեք այն ցուցակում և սեղմեք խմբագրելու պատկերակը:

 

 2․ Գեներացրեք Նոր Դասընթացի Պլան

Անցեք քայլ 2 -րդ, սեղմեք “Վիդեոդասի Ծրագրի պլանավորման AI գործիք” կոճակին։ Այնուհետև սեղմեք “Ստեղծել” կոճակը։ 
 

 

Եվ կսկսի պլանի գեներացման գործընթացը։

3․Վերանայեք և խմբագրեք գեներացված  բաժիններն ու ենթաբաժինները

Երբ AI-ը գեներացնում է պլանը, այն կունենա բաժիններ կամ վերնագրեր, որոնք պետք է խմբագրել։ Խմբագրեք բաժինները՝ սեղմելով դրանց վրա։ Դուք կարող եք ընտրել էպիզոդի տեսակը, ավելացնել սեփական բովանդակությունը, փոփոխել վերնագրերը և հարմարեցնել կառուցվածքը, որպեսզի համապատասխանեցնեք ձեր դասընթացի պահանջներին:

 

Կարող եք նաև օգտագործել «Նախադիտում» կոճակը՝ տեսնելու համար, թե ինչպես կերևա ձեր դասընթացը ուսանողներին։

 Եթե ունեք որևէ հարց կտրոնների, զեղչերի կամ որևէ այլ բանի մասին, ուղարկեք մեզ նամակ [email protected] հասցեով կամ սեղմեք ներքևում գտնվող կապույտ պատկերակը՝ զրուցելու համար 😊