Վիդեոդասին թեստ ավելացնելու համար հետևեք ստորև նշված քայլերին։
Ներքևի հատվածում ակտիվացրեք այն կոճակները,որոնք ցանկանում եք
Թեստը պարտադիր է լրացման համար - Այս կոճակն ակտիվացնելով՝ Ձեր ուսանողները կպարտավորվեն անցնել թեստը մյուս դասերին մասնակցելու համար։ Եթե թեստը ավտոմատ չի ստուգվում և պահանջում է ադմինի հաստատում, ապա այս կոճակը միացնելու դեպքում ուսանողը չի կարող անցնել հաջորդ դասին։ Նա պետք է սպասի, մինչև թեստը ստուգվի և հաստատվի ադմինի կողմից։
Անտեսել թեստի անցողիկ շեմը - Եթե կոճակը ակտիվ է, համակարգը չի հաշվում անցողիկ միավորը: Եթե այն անջատված է, համակարգը հաշվում է անցողիկ միավորը, և ուսանողը պետք է հավաքի անհրաժեշտ անցողիկ միավորը, որպեսզի դասը համարվի հաղթահարված:
Սահմանել վերահանձնումը
Դարձնել անվճար դաս - Այս կոճակն ակտիվացնելու դեպքում ուսանողներն առանց գրանցման կարող են հանձնել թեստը։
Դարձնել սևագիր
Կարևոր նշում. Iframe-ով ստեղծած թեստի դեպքում համակարգը չի կարող ավտոմատ կերպով ստուգել այն և հավաստագիր գեներացնել։ Թեստի ստուգման գործընթացը ավտոմատացնելու համար Դուք պետք է ստեղծեք այն Uteach-ի ներսում։
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։
©2025 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են