Ինչպես ստեղծել թեստերի թղթապանակներ
Թեստերի թղթապանակները թույլ են տալիս կազմակերպել և միևնույն հարցերը կրկնակի օգտագործել տարբեր թեստերում։ Այս ուղեցույցում կներկայացնենք, թե ինչպես ստեղծել թղթապանակ, ավելացնել հարցեր և օգտագործել դրանք թեստ կազմելիս կամ խմբագրելիս։
Մաս 1․ Թեստի թղթապանակի ստեղծում և հարցերի ավելացում
- Մուտք գործեք կառավարման վահանակ> Ուս. նյութեր > Թեստեր
- Սեղմեք Թեստերի թղթապանակներ։
- Սեղմեք Ստեղծել նոր թղթապանակ։
- Մուտքագրեք թղթապանակի անունը և ցանկության դեպքում՝ նկարագրություն, ապա սեղմեք Պահպանել։
- Նոր թղթապանակը կհայտնվի ցանկում։
- Սեղմեք թղթապանակ նշանին՝ հարցերը տեսնելու կամ նորը ստեղծելու համար։ Թղթապանակի ներսում սեղմեք Ստեղծել նոր հարց։
- Լրացրեք ՝
- Հարցի տեքստը
- Ընտրեք պատասխանի տեսակը (օր.՝ բազմակի ընտրություն, բացվող ցուցակ և այլն) Ցանկության դեպքում ավելացրեք թեգ։
- Սեղմեք Պահպանել, որպեսզի հարցը պահպանվի թղթապանակում
Մաս 2․ Ինչպես օգտվել թղթապանակներից Թեստ կազմելիս կամ խմբագրելիս
- Անցեք Թեստեր բաժին։ Ստեղծել նոր թեստ, կամ խմբագրեք արդեն իսկ ստեղծված թեստ։
- Կա հարց ավելացնելու երկու տարբերակ
- Ստեղծել նոր հարց- եթե ցանկանում եք գրել այն զրոյից
- Կամ Ավելացնել թեստի հարցեր թղթապանակից- եթե ցանկանում եք օգտագործել արդեն պահպանված հարցերը
Եթե ընտրում եք Ավելացնել թղթապանակից տարբերակը․
- Ընտրեք թղթապանակը՝ ընտրացանկից Նշեք այն հարցերը, որոնք ցանկանում եք ավելացնել
- Կարող եք նաև սեղմել Ավելացնել այլ թղթապանակից, որպեսզի ավելացնեք հարցեր մեկից ավել թղթապանակներից
Եթե ստեղծում եք նոր հարց և ցանկանում եք միանգամից ավելացնել թղթապանակում․
- Լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը՝ հարցի վերնագիրը, պատասխանի տեսակները և ճիշտ պատասխանը, ընտրեք թեգը(ցանկության դեպքում)
- Ընտրեք առկա թղթապանակ կամ սեղմեք Ստեղծել նոր թղթապանակ։ Նոր թղթապանակը ստեղծելուց հետո սեղմեք թարմացման պատկերակին՝ այն ցուցակում հայտնվելու համար
- Լրացրեք մնացած դաշտերը և սեղմեք Պահպանել
Թեստերի թղթապանակները օգնում են ձեզ ավելի կազմակերպված կառուցել գնահատման գործընթացը, խնայել ժամանակ և ապահովել հարցերի հետևողականությունը։ Եթե օգնության կարիք ունեք՝ մենք պատրաստ ենք աջակցել։
Կարդալ ավելինLusine Mkhitaryan
Customer Support Specialist
I’m a motivated Customer Support Specialist who thrives on making every customer experience smoother, more efficient, and more positive. I am dedicated to addressing customer needs with empathy, professionalism, and efficiency, always aiming to provide clear and effective solutions. My approach emphasizes understanding the unique challenges customers face and finding creative ways to resolve them. I’m passionate about streamlining support processes, optimizing workflows, and using innovative tools to deliver the best possible outcomes for customers.
Հեղինակ