Ինչպես կարող են ուսանողները գնահատել և մեկնաբանել live դասը

Ուսանողների կարծիքները կարևոր դեր են խաղում դասընթացների որակի բարելավման և նոր սովորողների համար ճիշտ ընտրություն կատարելու գործում։ Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես կարելի է գնահատել վիդեոդասը կամ թողնել կարծիք, այս ուղեցույցը կօգնի ձեզ հետևել ճիշտ քայլերին։

Կարծիք կարող են թողնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն հասանելիություն Ձեր live դասին։ Ուսանողները կարող են կարծիք ավելացնել՝ սեղմելով live դասի էջի ներքևի հատվածում գտնվող «Գնահատել» կոճակին։

Նրանք կարող են մուտք գործել «Իմ դասընթացները» բաժինը և սեղմել «Գնահատել» կոճակը՝ գնահատել այն և թողնել մեկնաբանություն։

 

Հետո, բացված պատուհանում կարող են գնահատել դասընթացը և թողնել մեկնաբանությունը։ Եվ վերջում հաստատել՝ սեղմելով Գնահատել կոճակը։ 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար