Ինչպես live դասի անվճար դասը դարձնել պարտադիր գրանցումով
Եթե դուք առաջարկում եք վճարովի live դաս անվճար դասով, այժմ կարող եք հավաքել ուսանողների տվյալները, օրինակ՝ անուն, էլ.հասցե և այլն, օգտագործելով «Միացնել պարտադիր գրանցումը անվճար դասերի համար» կոճակը։
Սա ապահովում է, որ ուսանողները գրանցվեն նախքան անվճար դասերին մուտք գործելը։ Առանց գրանցման ուսանողները կարող են անանուն միանալ անվճար դասերին։
Հետևեք քայլերին՝ գործառույթն ակտիվացնելու և ուսանողների տվյալները հավաքելու համար։
Մուտք գործեք կառավարման վահանակ և անցեք «Live դասեր» բաժին։
Անցեք 4-րդ քայլին՝ «Հրապարակում և SEO կարգավորումներ»։
Այս բաժնում գտեք Միացնել պարտադիր գրանցումը անվճար դասերի համար տարբերակը։
Սեղմեք դրա վրա։ Այս գործողությունը Ձեզ կտեղափոխի «Կարգավորումներ» էջ։
Կարգավորումներ էջում գնացեք Դասընթացների կարգավորումներ։ Գտեք Միացնել գրանցումը անվճար առցանց դասընթացների համար կարգավորումը և ակտիվացրեք այն։
Կարևոր նշում: Այս կարգավորումը կիրառվում է ձեր կայքում ստեղծված բոլոր live դասերի համար։ Այն ակտիվացնելով՝ յուրաքանչյուր վճարովի դասի անվճար մասնակցությունը կպահանջի պարտադիր գրանցում։
Ինչ կտեսնեն ուսանողները
Երբ ուսանողները այցելեն live դասի էջ, նրանք կունենան երկու տարբերակ՝
Գրանցվել անվճար դասի համար: Ուսանողները պետք է լրացնեն իրենց տվյալները գրանցման համար։
Գնել դասընթացը: Ուսանողները կարող են ընտրել գնել դասընթացը։
Հետևեք անվճար դասերի գրանցումներին
Անվճար դասի համար ուսանողների գրանցումից հետո կարող եք ստուգել, թե քանի ուսանող է գրանցվել՝ հետևելով այս քայլերին՝
Անցեք կառ. վահանակի live դասեր բաժին։
Ընտրեք դասը և սեղմեք կողքի երեք կետերի վրա։
Ընտրեք տեսնել դասի ուսանողներ տարբերակը։ Այդ կերպ գրանցված ուսանողների հատվածում կտեսնեք անվճար դաս տարբերակը.
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք[email protected]էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։