Թեստերի խմբակային ներբեռնումը թույլ է տալիս խնայել ժամանակ՝ միանգամից բեռնելով մի քանի թեստային հարցեր։ Դա հատկապես հարմար է, եթե հարցերը արդեն պատրաստ եք պահված աղյուսակում։

Հարցերը կարող եք ներբեռնել երկու եղանակով՝

Պատրաստեք ձեր հարցերը
Բացեք ներբեռնված CSV ֆայլի օրինակ և լրացրեք ձեր հարցերը, պատասխանները և ճիշտ պատասխանները ըստ տրամադրված ձևաչափի
⚠️ Խնդրում ենք ուշադիր հետևել առաջին էջի ցուցումներին։
Ֆայլի վերբեռնում
Օգտվեք այս աղյուսակից՝ թեստերը խմբակային ներբեռնելու համար։
Հաջորդում բերված ցուցումներն ու օրինակները կօգնեն ճիշտ լրացնել ֆայլին։
Multiple Choice (MC) — մի քանի ճիշտ պատասխան ունեցող
Single Choice (SC) — մեկ ճիշտ պատասխանի ընտրություն
Dropdown (DD) — բացվող ցանկ (Dropdown և միայն մեկ ճիշտ պատասխան))
⚠️ Շատ կարևոր։ Հարցի տեսակը պետք է գրվի ճիշտ հենց այս ձևով՝ MC, SC, DD։ Եթե գրել եք «multiple choice» կամ այլ տարբերակ, ներբեռնումը չի աշխատի։
Հուշում։ Մի փոփոխեք սյունակների վերնագրերը (column titles)։ Եթե փոխեք որևէ սյունակի անունը՝ ներբեռնումը ձախողվելու է։
Title Question
Մուտքագրեք ամբողջական հարցի տեքստը։ Սահմանափակում չկա։
Type
Ընդունվում է միայն հետևյալ արժեքներից մեկը.MC – Multiple Choice (մի շարքով կարող են լինել մի քանի ճիշտ պատասխաններ)SC– Single Choice (միայն մեկ ճիշտ պատասխան)DD – Dropdown (միայն մեկ ճիշտ պատասխան)
Correct Answer
Այս սյունակը պարտադիր է, դատարկ չի թույլատրվում։
SC և DD համարներ՝ գրեք ճիշտ պատասխանին համապատասխան հարցի պատասխանների համարի թիվը (օր.՝ 2)։
MC համար՝ գրեք ճիշտ պատասխանների համարների ցանկը՝ ստորակետներով բաժանված (օր.՝ 1,3)։
Answers 1–6 ( կարող է լինել 6 մաքսիմում 10 պատասխան)
Մուտքագրեք հնարավոր պատասխանները յուրաքանչյուրի համար առանձին սյունակում (Answer 1, Answer 2, և այլն)։
Յուրաքանչյուր պատասխան պետք է լինի իր քաղվածքի մեջ (Պետք չէ մի քանի պատասխան տեղադրել մեկ դաշտում)։
Մեկ հարցը կարող է ունենալ մինչև 10 պատասխան։
Պատասխանների թիվը պետք է համապատասխանի Correct Answer սյունակում նշված թվերին։
Explanation (optional)
Կարող եք ավելացնել բացատրություն՝ որը ցույց է տրվելու ուսանողներին (օրինակ՝ «ինչու է սա ճիշտ»)։
Ֆայլը պատրաստելուց հետո ջնջեք «Instruction» և «Example(Filled)» էջերը։ Պարտադիր է թողնե միայն՝ Blank Template անվամբ էջը և որի մեջ ձեր պատրաստված հարցերն են։

Համոզվեք, որ բոլոր անհրաժեշտ դաշտերը լրացված են ։ Եթե կա անհամապատասխանություն (սխալ հարցի տեսակ, դատարկ Correct Answer, սխալ համարը),ներբեռնումը անհաջող կլինի։
Թեստերի խմբակային ներբեռնման ֆունկցիոնալությամբ կարող եք արագ և արդյունավետ բեռնել բազմաթիվ հարցեր։ Պարզապես հետևեք ցուցումներին՝ որպեսզի խուսափեք սխալներից։
Եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք CSV-ը պատրաստելիս՝ կապվեք մեր աջակցության թիմի հետ, և մենք ուրախությամբ կօգնենք։
Կարդալ ավելին©2026 Uteach Բոլոր իրավունքները պաշտպանված են